News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան լայվի միջոցով տեղեկացրել է, որ հասել են Արտանիշ լեռան գագաթը եւ  ասել, որ իրենց երթը նվիրում են տարածաշրջանում խաղաղության   եւ կայունության հաստատմանը:

Նա նշեց, որ արշավին մասնակցում է նաեւ ազգությամբ իրանցի արշավորդ:

«Ես ուզում եմ այստեղից իմ ողջույնի ուղերձը հղել իմ գործընկերոջը` Իրանի նախագահ Հասան Ռոհանիին,ո ւմ հետ Երեւանում հոկտեմբերին հանդիպելու առիթ ունեցա, ուզում եմ նաեւ իմ ողջյունի ուղեձը հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ում հետ  հանդիպելու եւ շփվելու առիթ ունեցա սեպտեմբերին` Նյու Յորքում եւ  ես համոզված եմ, որ երկու առաջնորդները իմաստուն կգտնվեն այս իրավիճակում եւ թույլ չեն տա, որպեսզի իրավիճակը ավելի վատթարանա»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ