News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի հանձնարարությամբ նախագահական պալատի գործերի նախարար Մանսուր Ազզամը երկրի ղեկավարի անունից Հայ առաքելական եկեղեցու Սիրիայի թեմին շնորհավորել է Սուրբ ծնունդի առթիով, հայտնում է ՍԱՆԱ-ն:

«Նախարար Ազզամն այցելել է Դամասկոսի հայկական թեմի առաջնորդ Արմաշ արքեպիսկոպոս Նալբանդյանին՝ նրան, թեմի հոգեւորականներին եւ հոտին հանձնելով նախագահ Ալ Ասադի շնորհավորանքը Հիսուս Քրիստոսի՝ սիրո եւ խաղաղության դեսպանի ծննդյան առիթով, սփյուռքի որդիներին մաղթելով հաջողություններ եւ բարօրություն»,- նշում է գործակալությունը:

Արքեպիսկոպոսն իր հերթին երկրի նախագահին շնորհակալություն է հայտնել Սիրիայի քրիստոնեական համայնքներին աջակցելու համար՝ Աստծուն դիմելով երկրին, նրա ժողովրդին եւ բանակին, որը երկրում խաղաղության երաշխավորն է, պաշտպանելու աղոթքով: Նա նախագահին աշխատանքային հաջողություններ է մաղթել ի բարօրության ազգի, ի շահ նրա միավորման եւ համախմբման:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի է ունեցել Սուրբծննդյան պատարագ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ