News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում դատվող Renault-Nissan-Mitsubishi ավտոկոնցեռնի  վարչության նախկին ղեկավար Կառլոս Գոնին օգնել են Լիբանան փախչել երկու ամերիկացիներ, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը:

Գոնը Ճապոնիայից փախել է՝ օգտվելով այն հանգամանքից, որ տնային կալանքի մեջ էր: NHK-ն հայտնում է, որ դեկտեմբերի 29-ին նախկին թոփ մենեջերը միայնակ հեռացել է Տոկիոյի իր բնակարանից եւ 800 մետր անցել մինչեւ հյուրանոց, որտեղ հանդիպել է երկու ամերիկացիների: Այս մարդիկ նույն օրը առավոտյան Դուբայից Օսակա էին ժամանել մասնավոր օդանավով: Նրանք իջեւանել էին օդանավակայանի շրջակայքի հյուրանոցներից մեկում: Նրանց մոտ կար մեծ արկղ:

Ամերիկացիներն ավելի ուշ ճեպընթացով Օսակայից Տոկիո էին մեկնել: Նրանք նույն ճանապարհով Տոկիոյից Օսակա էին վերադարձել, բայց արդեն Գոնի հետ: Երկու ժամ անց ամերիկացիները հյուրանոցը լքել էին 2 մեծ արկղերով: Կառլոս Գոնը նրանց հետ չի եղել: Արկղերը հայտարարագրվել էին որպես երաժշտական գործիքներ, իսկ Օսակայի օդանավակայանում դրանք չէին ստուգվել ո՛չ անվտանգության սքաներով, ո՛չ մաքսատանը: Տեղական ժամանակով 23.10-ին երկու ամերիկացիներով մասնավոր օդանավը Օսակայից ուղեւորվել էր Թուրքիա:

Ճապոնիայի իշխանությունները ենթադրում են, որ Կառլոս Գոնը եղել է 2 արկղերից մեկում, որոնք ամերիկացիներն առանց ստուգելու տարել են իրենց օդանավ: Ճապոնիայի արդարադատության նախարար Մասակո Մորին հունվարի 6-ին հայտարարել էր, որ Գոնը երկրից հեռացել է՝ օգտվելով «անօրինական մեթոդներից»: Ինքը՝ Կառլոս Գոնը դեռեւս չի ասել, թե իրեն ինչպես է հաջողվել Ճապոնիայից Թուրքիայով Լիբանան փախչել:

Մինչդեռ Nissan ավտոկոնցեռնը մտադիր է հետագայում եւս շարունակել Գոնի դեմ դատավարությունը, չնայած նրա փախուստին: «Renault-Nissan-Mitsubishi-ն ղեկավարելիս Կառլոս Գոնը լուրջ խախտումներ է թույլ տվել: Ընկերությունը հետագայում էլ կձեռնարկի իրավաբանական քայլեր, որպեսզի Գոնին պատասխանատվության ենթարկի իր գործողություններով Nissan-ին պատճառած վնասի համար»,- նշված է հունվարի 7-ին հրապարակված Nissan-ի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ