News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թերթը զրուցել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Թենգիզ Շարչմանաշվիլիի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:

Հայկական կողմը բազմիցս առաջարկել է Վրաստանում հայկական եկեղեցուն կագավիճակ տրամադրել, բայց այդ հարցում դեռ առաջընթաց չկա:

Ուրախ եմ, որ ամառվա սկզբին Ամենայն հայոց կաթողիկոսը կայցելի Վրաստան, եւ, ամենայն հավանականությամբ, վերոնշյալ հարցի մասին երկու կաթողիկոսները կզրուցեն: Իհարկե իրենք օրենսդիր մարմին չեն, բայց ունեն մեծ ազդեցություն այդ հարցի լուծման համար: Հարցը միայն հայկական եկեղեցուն չի վեևաբերում. այն քննարկվում է նաեւ Հռոմի կաթոլիկ եւ այլ եկեղեցիների հետ, քանի որ ներկայումս Վրաստանում քննարկվում է կրոնական կազմակերպություններին կարգավիճակ շնորհելու հարցը: Չէի ցանկանա, որ տպավորություն ստեղծվեր, որ այլ կրոնական կոնֆեսիաների հարցը փակված է, իսկ հայկական եկեղեցին միտումնավոր է այդպիսի վիճակում: Վրաստանում հայկական եկեղեցու դեմ հատուկ վերաբերմունք չկա:

Տեղական մամուլում շատ է գրվում, որ հայաստանյան գործարարները Վրաստան են տեղափոխում իրենց կապիտալը: Դուք այդպիսի միտումներ տեսնո՞ւմ եք:

Այդ տեղեկությունները չափազանցված են: Գիտեմ, որ նրանք Վրաստանում ներդրումներ են իրականացնում, ինչի համար ուրախ եմ: Վրաստանում բոլորն էլ գոհ են, որ գրավիչ ներդրումային իրվիճակ է ստեղծվել: Իհարկե, մեր շահերից չի բխում, որ ինչ-որ բիզնեսներ փակվեն Հայաստանում, եւ նրանք տեղափոխվեն Վրաստան, քանի որ հետագայում դա ոչ մի լավ բանի չի բերի: Մենք ուղղակի ողջունում ենք հայկական ներդրումները վրացական տնտեսությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զովունիի համայնքապետարանը կդիմի ՏԿԵ–ին՝ տրանսպորտի սակագինը 200 դրամից իջեցնելու խնդրանքով
Որպես ժամանակավոր լուծում, բնակիչներին առաջարկվել է օգտվել Կոտայքի մարզի միասնական օպերատոր «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ից, որի սակագինը, սակայն, թանկ է...
Ախալքալաքի Գոման գյուղում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցումը շարունակվում է
Ըստ շինարարների, որոնցից մեկը Խորենիա գյուղից է, մյուս 4-ը՝ Ադիգենիի մունիցիպալիտետից, վերակառուցումը շարունակվում է առանց խնդիրների...
Ինչո՞ւ է կտրուկ բարձրացել հեղուկ գազի գինը. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պարզաբանել է
Բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ...
Ներկայացվել է Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերակառուցման նախագիծը (ֆոտո)
«Վարդգես Սուրենյանց» մշակութային կենտրոնի հիմնման մարդահաճո ու աստվածահաճո գործին...
Ախալքալաքում Ճգնավորի վանքը ենթարկվել է վանդալիզմի. կոտրել են ներսում գտնվող սրբապատկերները, քանդակները, խաչերը (ֆոտո)
Հոգեւոր հայրերը ճանապարհին հանդիպեցին Ախալքալաքի ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր վերահսկում էին իրականացնում տեղում...
Վիրահայոց թեմը ակտիվորեն դատական գործընթացների մեջ մտած փորձում է լուծել եկեղեցիների հարցը. Շիրակ Թորոսյան
19-րդ դարում կառուցված Թանդոյանցի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերադարձնելու պահանջով Վիրահայոց թեմը դիմել է դատարան։ Կիսավեր տաճարը, կառավարության որոշմամբ, փոխանցվել է Վրաց ուղղափառ եկեղեցուն...
Ամենաշատ