News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


10-ամյա Տավրոս Մկրտչյանը Ամանորի գիշերը պայթուցիկից վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Նա լրագրողների հետ զրույցում պատմեց՝ առաջին անգամ էր պայթուցիկ պայթեցնում, մեկ անգամ ևս գնել էր, սակայն ինքը չէր պայթեցրել․ «Նոր տարվա գիշերը պայթեցրել եմ, մեծերից էլ կային պատշգամբում, ծնողներս տանը չէին, սակայն գիտեին, որ պայթուցիկ եմ գնել։ Երկրորդ անգամ էի պայթեցնում, առաջին անգամ որ առել էի, ես չեմ պայթեցրել, հայրիկս է պայթեցրել, հայրիկս է սովորոցրել ինչպես պայթեցնել։ Տատիկս ու պապիկս, եղբայրներս հետս էին պատշգամբում, շտապ տարան հիվանդանոց։ Բժիշկն ասաց բութս էր ճղվել, կարել են, մատս է սևացել, եղունգն է սևացել»։

10-ամյա Տավրոսը խորհուրդ տվեց մյուս երեխաներին չօգտագործել պայթուցիկներ․  «Ես չեմ ուզում ընդհանրապես որ պայթուցիկները վաճառեն։ Ես խորհուրդ կտամ բոլորին, որ չօգտագործեն պայթուցիկներ ու ընդհանրապես ներմուծումը Հայաստան արգելեն»։ Նա նաև ասաց՝ իրեն հիմա լավ է զգում։ Ձմեռ պապիկն նամակ գրել է, նվերը իրենց տուն է բերել։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքի բժիշկ Արթուր Հարությունանը ասաց, որ  Ամանորի գիշերը 1:30-ի սահմաններում ընդունվել է 10-ամյա պատանին. «Մեզ մոտ տեղափոխվել է «Թալին» ԲԿ-ից, աջ դաստակի պայթյունային վնասվածքով,  ցուցաբերվել էր առաջին բժշկական օգնություն, վերքը կարվել էր այնտեղ և ուղարկվել էր։ Երեխայի մոտ առկա էր լուրջ վնասվածք, դաստակը ամբողջը պայթյունային վերքերով էր, ունեինք երկրորդ մատի լրիվ անդամահատում, առաջին և երրորդ մատի ոչ լրիվ անդամահատում։ Ցավոք սրտի, անդամահատված սեգմենտը վերականգնման ենթակա չէր, բայց առաջին և երրորդ մատերը հնարավոր եղավ վերականգնել,  բազմաթիվ կոտրվածքներով, ձեռքի մեջ օտար մարմիններ, մկանների ջնջխումով, լուրջ տրավմատիկ վնասվածքով։ Երեխան ժամեր անց վիրահատվել է ընդհանուր անզգայացմամբ, վիրահատությունը տևեց մոտ 3 ժամ։ Ցավոք սրտի սա միակ դեպքը չէր, իրենից հետո էլի դեպքեր ունեինք,  ևս մեկ լուրջ դեպք և մոտ 4 թեթև աստիճանի վնասվածքներով երեխաներ։ Մեզ մոտ սպասարկվել է նաև մեկ մեծահասակ, մնացածը երեխաներ էին, ընդհանուր 6 դեպք։ Դեկտեմբերի 2-ից սկսած դեպքեր են գրանցվել»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Մարդիկ երեկ փակել էին ճանապարհը դեպի Վրաստան: Ոստիկանները հրմշտելով ցրեցին նրանց, հեռացրին մեքենաները ճանապարհից...
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Դա իրավաչափ երևույթ չէ, կոչ ենք արել ընդհանրապես զերծ մնալ նման գործողություններից։ Տարբեր հարցերի վերաբերյալ ունեցել ենք առերևույթ...
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառքի գործով
Անմիջականորեն պաշտպանության նախարարությունում նա շարունակել է զբաղվել բնակարանային հարցերով․․․
Երեւանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
Ապրիլի 24-ին` ժամը 00:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել...
Հրդեհ Սիլիկյան թաղամասում
Ապրիլի 23-ին, ժամը 14:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Ամենաշատ