News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 3-ին բաժին է ներկայացել Սիսիանի բնակիչ, 61-ամյա մի տղամարդ ու կամավոր հանձնել «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Տղամարդու հայտնածով՝ ինքաձիգն իրեն է, ձեռք է բերել տարիներ առաջ ու թաքցրել տնամերձ հողամասում։

Հունվարի 7-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին եկած տղամարդը, որը Գլաձոր համայնքի բնակիչ է, կամավոր հանձնեց ատրճանակ, ինքնաշեն նռնակ, պայթուցիկ նյութ, ինքնաձիգի պահունակ, տարբեր տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ եւ ինքնաձիգի փամփուշտներով ժապավեն։ Նրա հայտնածով դրանք գտել է խորդանոցը վերանորոգելիս։

Հունվարի 7-ին ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաեւ ոստիկանության Ամասիայի բաժնում։ Ամասիայի բնակիչ 59-ամյա մի կին բաժին է բերել պայթուցիչով նռնակ ու ինքնաձիգի 5․45 մմ տրամաչափի 30 փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ ամուսնուն։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքը շարունակվում է։ Հիշեցնենք, որ կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ