News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն հունվարի 7-ին հանդես է եկել հաղորդագրությամբ ի պատասխան ՌԵԱԼ կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովի բողոքի, որը Ադրբեջանի իշխանություններին մեղադրել է ազատ ընտրությունների իր իրավունքի խախտման մեջ: Այս մասին հայտնում է Turan-ը:

Հաղորդագրության մեջ նշված է ԵԽ Նախարարների կոմիտեին Բաքվի իրազեկման մասին, որ Գերագույն դատարանի պլենումի օրը, որի ժամանակ քննվելու է Մամեդովի գործով ՄԻԵԴ որոշումների կատարման մասին հարցը, դեռեւս չի որոշվել: Պաշտոնական Բաքուն ԵԽ Նախարարների կոմիտեին խոստացել է, որ այդ գործով որոշումը կհրապարակվի «հնարավորինս շուտ»: Մամեդովը մինչ այդ պահը պետք է հետեւի քրեադատավարական օրենսգրքի դրույթներին: ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով զեկուցողներ Սթեֆան Շենակը եւ Ռոջեր Գեյլը նույնպես ափսոսանք են հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները ամբողջությամբ չեն կատարել Մամեդովի եւ եւս 7 ակտիվիստների վերաբերյալ ՄԻԵԴ որոշումները:

Զեկուցողներն իրենց հայտարարության մեջ հիշեցնում են, որ Բաքուն պարտավոր էր ՄԻԵԴ որոշումները կատարել մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: «Եթե մինչեւ հունվարի 10-ը անհրաժեշտ միջոցառումներ չձեռնարկվեն, ապա Մամեդովը եւ նրա գործընկերները չեն կարողանա մասնակցել փետրվարի 9-ին խորհրդարանական ընտրություններին: Դա կսասանի ընտրությունների եւ դրանց ժողովրդարական հիմքերի հանդեպ վստահությունը»,- կարծում են զեկուցողները:

Նրանք նաեւ հիշեցրել են, որ խոսքի եւ հավաքների ազատությունն անհրաժեշտ պայմաններ են ազատ եւ արդարացի ընտրությունների համար:

2019 թվականի սեպտեմբերի 26-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել չեղարկել 8 ակտիվիստների, որոնք հայտնի են «Իլգար Մամեդովի խումբ» ընդհանուր անվանմամբ, մեղադրական դատավճիռները եւ հանել դատվածությունը, որոնց իրավունքների խախտումը ճանաչել էր Ստրասբուրգի դատարանը: Այդ ակտիվիստների թվում են՝ Իլգար Մամեդովը, Ռասուլ Ջաֆարովը, Զաուր Գուրբանլին, Անար Մամեդլին, Ինթիգամ Ալիեւը, Ուզեիր Մամեդլին, Ռաշադատ Ախունդովը եւ Ռաշադ Հասանովը: Ադրբեջանի կառավարությունը պետք է մինչեւ դեկտեմբերի 31-ն ամբողջությամբ վերականգներ նրանց իրավունքները, այսինքն՝ հաներ դատվածությունը: Սակայն դա չի արվել, եւ նշված անձինք դատվածության պատճառով չեն կարող խորհրդարանի պատգամավորի թեկնածու առաջադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ