News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Մարալիկ՝ այժմ Անի խոշորացված համայնքում ծննդատան փակմանը դեմ բողոքի ակցիա իրականացնողները բացեցին Գյումրի-Երեւան ավտոճանապարհը։

Ծննդատան փակման հետ կապված քննարկում պետք է տեղի ունենա Շիրակի մարզպետարանում։ Բողոքի ակցիա իրականացնողներն ասացին, եթե որոշվի, որ ծննդատունը փակվելու է, ապա իրենք կրկին կփակեն ճանապարհը։

Նշենք, որ քիչ առաջ Առողջապահության նախարարության, Մարալիկի ծննդատան աշխատակիցների եւ բողոքող քաղաքացիների միջեւ տեղի է ունեցավ քննարկում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարալիկի ծննդատան փակմանը դեմ քաղաքացիները փակել էին համայնքի միջպետական ճանապարհը։ Նրանց էր հանդիպել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, հորդորել բացել ճանապարհը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ