News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Յանցզի գետում բնակվող քաղցրահամ ջրերի ամենախոշոր ձուկը՝ Psephurus gladius-ը, կարելի է համարել անհետացած տեսակ, հաղորդում է RG-ը:

Տարիներ շարունակ գիտնականները փորձել են գտնել այդ ձկների հետքերը, սակայն՝ ապարդյուն:

Չինական թիաքիթը, որը նաեւ անվանում են փսեֆուր, ճառագայթափետրավոր ձկների երկու տեսակներից մեկն է համարվում: Այն տարածված է եղել 34-75 մլն տարի առաջ, գրում է Science of the Total Environment-ը:

Փսեֆուրի երկարությունը հասնում է 7 մետրի: Անցած դարի 70-ական թվականներին այն որսացել են մեծ քանակությամբ՝ տարեկան մինչեւ 25 տոննա: Սակայն տասնամյակի ավարտին այդ ձկների թիվը կտրուկ նվազել է:

Գիտնականները կարծում են, որ չինական թիաքիթն ամբողջությամբ անհետացել է 2005 եւ 2010 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում:

Անհետացման պատճառներից մեկն արտադրության բացակայությունն է:

Նշվում է նաեւ, որ այն Յանցզի գետի կտրուկ ֆաունայի անհետացող տեսակներից միայն մեկն է: 2017-2018 թվականներին արված հետազոտությունների ընթացքում գետում չի հայտնաբերվել եւս 140 տեսակ ձուկ: Դրանց մեծ մասը գտնվում է անհետացման շեմին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ