News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը համաձայն չէ երաշխավոր-երկրներին ուղղված՝ իրանական միջուկային զենքի վերաբերյալ Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագրի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչի հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ-ին։

Թրամփը չորեքշաբթի օրը Իրաքում ամերիկյան բազաների վրա Իրանի հարձակումից հետո դիմել էր ժողովրդին։ Ուղերձում նա ՌԴ-ին եւ մյուս երկրներին խորհուրդ էր տվել դուրս գալ ՀՀԳԾ համաձայնագրից։

ԱՄՆ նախագահը վստահ է, որ Թեհրանին անհրաժեշտ է հրաժարվել իր «միջուկային հավակնություններից»։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ը պատրաստ է սկսել աշխատանքը նոր գործարքի կնքման ուղղությամբ, որն աշխարհը ավելի անվտանգ կդարձնի։

«Կա պայմանավորվածություն, շատ լավ մշակված, փոխզիջումային, որը անհրաժեշտ է կատարել։ Այդ պատճառով ավելի հասկանալի է իրանական կողմի այն դիրքորոշումը, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ է վերադառնալ համաձայնագրի կատարմանը, իսկ եթե ինչ-որ մեկին ինչ-որ բան դուր չի գալիս այդ համաձայնագրում, ապա պետք է, երեւի, քննարկել դրա խմբագրման նպատակահարմարությունը եւ հնարավորությունը, սակայն մնալով ՀՀԳԾ-ի շրջանակներում»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը։

Նաեւ, նրա կարծիքով, ամերիկացիների համար «տրամաբանական կլիներ վերադառնալ այն պայմանավորվածություններին, որոնք հենց իրենք են առաջ քաշել, իրենք են ստորագրել, եւ որոնք ամրագրվել են ՄԱԿ ԱԽ բանաձեւով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ