News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Warner Bros. Pictures ընկերությունը պատմել է արհեստական բանականության համակարգ մշակող Cinelytic-ի հետ համագործակցության իր ծրագրերի մասին։ Դա հեշտացնում է որոշում ընդունելու պրոդյուսերների աշխատանքը։ Ֆիլմի թողարկման վերջնական խոսքը դեռեւս մարդկանցն է, սակայն համակարգիչը կօգնի գնահատել կանխատեսված եկամուտը եւ մշակել ֆիլմի թողարկման ռազմավարությունը, հայտնում է HighTech+-ը։

Cinelytic համակարգն իր մեջ ներառում է ԱԲ-ն եւ ամպային տեխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս զվարճանքի ոլորտի աշխատողներին մեծ օպերատիվությամբ եւ տեղեկացվածությամբ որոշումներ ընդունել՝ հիմնվելով մեծ տվյաների ուսումնասիրության վրա։ Հարթակը կրճատում է ժամանակը, որը սովորաբար ծախսվում է առօրյա եւ անարժեք աշխատանքի վրա, եւ պրոդյուսերները կարող են ավելի մեծ ուշադրություն դարձնել մարքեթինգին եւ ներդրումներին։

«Warner Bros.-ը շատ ուրախ է աշխատել Cinelytic առաջադեմ համակարգով։ Մեր ինդուստրիայում մենք ամեն օր բարդ որոշումներ ենք կայացնում․․․ եւ որքան ստույգ լինեն մեր տվյալները, այնքան լավ մենք կկարողանանք գրավել մեր հանդիսատեսին»,- հայտարարել է ընկերության ավագ փոխնախագահ Թոնիս Քիիսը։

Չնայած այսպիսի լավատեսական հայացքներին՝ Հոլիվուդում սովորաբար ձգտում են չտարածել որոշումների կայացման մեջ ԱԲ ալգորիթմների օգտագործման հանգամանքը։

Դեռեւս պարզ չէ, թե որքանով է ստույգ ԱԲ-ն կարողանում կանխատեսել ֆիլմի հաջողությունը։ Մեքենաները սովորում են միայն անցյալի փորձի վրա եւ ունակ չեն զգալ մշակութային տեղաշարժերը կամ հանդիսատեսի ճաշակների փոփոխությունը։ Նշանակություն ունի նաեւ «մարդկային գործոնը»՝ հոլիվուդյան պրոդյուսերները վախենում են, որ մամուլը իրենց կմեղադրի անբավարար կրեատիվության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ