News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աբխազիայի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան սրտի տագնապով հոսպիտալացվել է՝ հանրապետությունում իրավիճակի հարցով նիստից հետո, ՏԱՍՍ-ին հայտնել է խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչը։

«Խոսնակի մոտ սրտի տագնապ է, նրան տարան բժիշկները, որ եկել էին շտապօգնության մեքենայով»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հանրապետական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ապոլոն Գուրգուլիան «Sputnik-Աբխազիա»-ի հետ զրույցում խոսնակի վիճակը բնութագրել է որպես «նորմալ»։ Գուրգուլիան հրաժարվել է մեկնաբանել, թե ինչ պատճառով է Կվարչիան հայտնվել ԿՀՀ-ում։

Միաժամանակ, նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույցը շարունակվում է։ Իրավիճակը հանգիստ է, սակայն մարդիկ չեն ցրվում։

Հավաքվածների մոտ է եկել ցույցի կազմակերպիչներից Ախրա Աբիձբան։ Նա հաստատել է, որ իրենց գլխավոր պահանջը նախագահի նոր ընտրություններն են։ Ցուցարարները սպասում են երկրի խորհրդարանի որոշմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ