News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ժամը 20-ին մոտ, «911»-ը  ահազանգ է ստացել «Դալմա մոլից», որ այնտեղ իբր ինչ-որ ցնցումներ են զգացվում, «Ազատությանն» ասել է  արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Մեր սեյսմիկ կայանները ոչ մի բան չեն գրանցել, և երկրաշարժի մասին տեղեկություն չկա: Մարդկանց ասել էին, թե իբր այդպիսի բան է եղել: Հիմա մեր աշխատակիցները գտնվում են տեղում: Ցնցումներ չկան այս պահին, բայց ցնցումներ որպես այդպիսին չեն էլ եղել, այլ ինչ-որ փոքր շարժ է նկատվել, ասենք պարֆյումերիայի որևէ տուփի շարժ է նկատվել խանութի մի շարքի վրա», - մանրամասնել է նախարարը:

Նա հայտնեց նաև, որ ԱԻՆ աշխատակիցները տեղում կուսումնասիրեն, կպարզեն, թե ինչի մասին է խոսքը. - «Ուղղակի մարդկանց տարհանել են, որպեսզի հանկարծ որևէ բան չլինի: Որևէ բան չունենք, երկրաշարժ և այլն, կեղծ լուրեր են, անհանգստանալու խնդիր չկա»:

Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, որ երկրաշարժի վտանգի ահազանգով «Դալմա մոլից» մարդկանց տարհանում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ