News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Դալմա Գարդեն Մոլում» Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները գործիքային հետազոտություն են իրականացնում, հատուկ չափիչ սարքեր են տեղադրվում, որոնց գրանցած տվյալները համակարգչով վերլուծելուց հետո սպառիչ պատասխան կլինի՝ ցնցումներ այնտեղ եղել են, թե ոչ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության վարչության պետ Տիգրան Գիդաչյանը, ավելացնելով, որ իրենց ուսումնասիրությունը կարող է շարունակվել ամբողջ գիշեր։

Մասնագետը պարզաբանել է, որ տարհանումը պայմանավորված է հաղորդիչ սարքերի զգայունությամբ։

Ըստ նրա՝ առաջին վարկածներից մեկը հարեւանությամբ շինարարական աշխատանքներում  տեխնիկայի օգտագործումն է։ 

ԱԻՆ ներկայացուցիչը վստահեցրել է, որ ամբողջ տարածաշրջանում սեյսմիկ ցնցումներ չեն արձանագրվել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ