News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՔԾ-ում ավարտել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը։ Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Նշենք, որ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձանց, այդ թվում Սերժ Սարգսյանին եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին։

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին եւ նրանց պաշտպաններին։

Գործի նյութերը տրամադրվել են վերջիններիս` ծանոթանալու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրվելու մասին ՀՔԾ-ն հայտարարեց 2019 թվականի դեկտեմբերի 4-ին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

ՀՀԿ-ն հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, իսկ փաստաբանական թիմը նշեց, որ չի հաղթահարվել նրա գործառութային անձեռնմխելիությունը եւ որպես մեղադրյալ ներգրավելու որոշման դեմ բողոք է ներկայացրել ինչպես դատախազություն, այնպես էլ` դատարան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ