News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

2018 թ. հոկտեմբերից ՀՀ ԱԱԾ կառուցվածքային բարեփոխումների արդյունքում կազմավորված տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի կազմում գործում է առանձին ստորաբաժանում, որի հիմնական գործառույթը օտարերկրյա ներդրումներին խոչընդոտող կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարն է:

ԱԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ստորաբաժանումը զբաղվում է ներդրումների ընդհանուր պատկերի ուսումնասիրությամբ՝ առանձնացվում եւ վերլուծվում են ոլորտները, ամփոփվում են տվյալները, բացահայտվում են կոռուպցիայի առումով առավել ռիսկային ոլորտները:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտը պատրաստակամ է շարունակական աջակցություն ցուցաբերել բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորման, հավասար մրցակցային պայմանների ապահովման եւ տնտեսության իրական հատվածում ներդրումների խթանման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերին: 

ՀՀ-ում օտարերկրյա ներդրումային ծրագրեր իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրենց ծրագրերի իրագործման ընթացքում պետական համակարգի որեւէ մակարդակում կոռուպցիոն դրսեւորման բախվելիս կարող են դիմել ՀՀ ԱԱԾ (հասցե՝ ք. Երեւան, 0001, Նալբանդյան փողոց 104) կամ զանգահարել ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտ՝ +37415579193 հեռախոսահամարով կամ նամակով դիմել [email protected] էլեկտրոնային հասցեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ