News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցում դասադուլը շարունակվում է։ Աշակերտների ծնողները NEWS.am-ի հետ զրույցում նշեցին, որ չնայած ուսուցիչները եկել են դպրոց աշխատանքի, իրենք իրենց երեխաներին չեն բերելու դպրոց այնքան ժամանակ, մինչև նորանշանկ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը հրաժարական չտա։ Ծնողներից մեկը նշեց, որ մարզպետարանից մտահոգություն են հայտնում, որ դասապրոցեսը դպրոցում խաթարված է, բայց մոռանում են, որ նույն երեխաները հեղափոխության ժամանակ փողոց էին փակում։ «Երբ հեղափոխություն էր, ակտիվորեն մասնակցում էինք, ոչ մեկ չէր մտահոգվում երեխաների բացակայություններով, այն ժամանակ թող գային, ասեին ինչու ձեր երեխաների չեք ուղարկում դպրոց»։

Ծնողներին զայրացրել է այն փաստը, որ կառավարությունից խոստացված պատասխանը առ այսօր չկա. «Մենք գնացինք կառավարություն, նամակների վարչության պետը մեզ ընդունեց, բայց ասաց՝ տեղյակ չեն մեր խնդրի մասին, և խոստացավ 2 օրից պատասխանել, և դա նախորդ տարվա դեկտեմբերին էր և առ այսօր պատասխան չկա»։

Նորանշակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանիը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ ըստ իր տեղեկությունների՝ այդ ցույցերը կազմակերպվում են մի քանի անձնանց կողմից և մասնավորապես դպրոցի քիմիայի ուսուցչուհու ամուսնու, որը ցանկանում է, որ իր կինը զբաղեցնի դպրոցի տնօրենի պաշտոնը։ Սակայն քիմիայի ուսուցչուհու ամուսինը՝ Արթուր Հովհաննիսյանը հակադարձեց․ «Իրականությանը չի համապատասխանում այդ պնդումը։ Եթե իմ կինը ցանկանար դառնալ դպրոցի տնօրեն, ապա կմասնակցեր մրցույթին, կտեսնեինք՝ կընտրվեր, թե ոչ, բայց մենք ցանկություն չենք ունեցել, որ իմ կինը մասնակցի այդ ընտրություններին և դառնա տնօրեն, բայց քանի որ համայնքի բնակիչները դեմ են հանդես գալիս, ես որպես համայնքի բնակիչ մասնակցում եմ այդ հարցի լուծմանը»։

Ուսուցիչների խոսքով՝ մարզպետարանի աշխատակիցները զանգի միջոցով տեղեկացրել են, որ մարզպետը պատրաստ է ևս մեկ անգամ հանդիպել իրենց հետ, սակայն այս պահին պահին նրանք ծնողների հետ միասին որոշում են գնալ, թե մերժել առաջարկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ