News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունվարի 5-ին Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում սպանված 16-ամյա աղջկա մորաքույրը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկությունները, թե աղջիկը Երևանում վարձով բնակարանում էր ապրում, իրականությանը չեն համապատասխանում, նա գնացել էր ընկերուհու տուն՝ իր ծննդյան տարեդարձը նշելու։ 

«Դա իրենց տունը չէր, իր ընկերուհու տունն էր, իր ծննդյան օրը ընկերուհիների հետ նշել էր, պլանշետով հետս խոսալով աստիճաններով բարձրանում էր, տորթը դրել էինք սեղանին, մոմը՝ վրան, բայց տորթը մնաց սեղանին․․․ընկերուհին ասել է՝ բարձրացի, բանալին տվել է, ինքը գնացել է՝ հաց առնի, գա, ասել ա՝ գիշերը կսովածանանք, ինքն աստիճաններով բարձրացել է, եթե պլանշետը ընկերուհու ձեռքում լիներ, ընկերուհուն էր խեղդելու, բայց Աստված իր ձեռքն է տվել պլանշետը»,-նշեց աղջկա մորաքույրը։

Մորաքույրն ասաց, որ աղջկան հետապնդել են․ «Դուռը բացել է, խփել է գլխին, երեխեն շրջվել է՝ տեսնի՝ էդ ինչ էր, էլ չի թողել գոռա, կոկորդն է բռնել, դուռը բացված է եղել, հրել է ներս, գցել է մահճակալի վրա, բարձը դրել է բերանին մինչև տեսել է՝ էլ չի թպրտում, բայց մինչև վերջ պլանշետը ձեռքն էր մնացել երեխուս, ուրիշինն էր, ինքն էլ դրա համար պատասխանատու էր։ Ուրիշ ոչ մի բան։ Իմ երեխուն 16 տարեկան դառնալու օրը խեղդել են»։

Մորաքրոջ խոսքով՝ աղջիկը Երևանում կոսմետոլոգիա էր սովորում, ուզում էր լավ աշխատանք գտնել. «Մենք ենք իր հարազատները, հայր չուներ, 13 տարեկան քույր ունի, ոտքերը թուլացել են, նորմալ չի քայլում»։

Ընտանիքը վստահեցնում է, որ մեղադրյալի հետ աղջիկը որևէ կապ չի ունեցել։

Սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում գրանցված, այժմ Երևանի բնակիչ 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանը, որը Պաշտպանության նախարարության աշխատակից է։ Նա այժմ կալանավորված է։

Ըստ ոստիկանության, Սուքիասյանը ձերբակալվել է սպանության հաջորդ օրը քաղաքի կենտրոնից՝ Աբովյան փողոցից, խուզարկության ժամանակ էլ նրա մոտ հայտնաբերվել է սպանված աղջկա պլանշետը, նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ