News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում նիկոտին պարունակող չծխվող խառնուդների արգելքի անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ահա թե ինչի մասին եմ ուզում ասել: Եթե դա (նիկոտին պարունակող չծխվող խառնուդները) սննդամթերք է, եթե Եվրասիական տնտեսական միության գոյություն ունեցող կանոնների ու ապրանքային նոմենկլատուրայի եւ որոշումների շրջանակում է, որոնք ընդունվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կամ արդեն միջպետական կոլեգիաների մակարդակում… Մեր ինչին է պետք նման մթերքը... Անհրաժեշտ է ուղղակի արգելել դա»,- ասել է ՌԴ վարչապետը ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի եւ սպառողների իրավունքների պաշտպանության ու մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ հանդիպման ժամանակ, որը նվիրված էր նիկոտին պարունակող արտադրանքի շրջանառության վերահսկողության ուժեղացման հարցի քննարկմանը:

«Ես նկատի ունեմ, որ պետք է աշխատանք տանել, որ նախաձեռնությունը Եվրասիական կոլեգիա գնա ՌԴ անունից, եթե անհրաժեշտ է, մենք դա նաեւ կառավարությունների ղեկավարների խորհրդում կքննարկենք, եւ այդ արտադրանքն ուղղակի արգելել, ընդ որում՝ Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում, որովհետեւ մենք սահմաններ չունենք»,- ընդգծել է ՌԴ վարչապետը:

Մեդվեդեւը նշել է, որ ամեն ինչ պետք է հասցնել «մինչեւ տրամաբանական ավարտ»: «Ինչպես կարգավորման առումով, ակտեր ընդունել, որոնք արգելում են Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում այդ աղբի վաճառքը, եւ բնականաբար, մինչեւ վերջ հասցնել տրամաբանական իրավապահ միջոցառումները, հարուցված քրեական գործերը քննել, դատարան փոխանցել»,- եզրափակել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ