News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հատուկ Քննչական ծառայությունում ավարտել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունը, NEWS.am-ին հայտնել է Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Մեղադրանք է առաջադրվել 5 անձի, այդ թվում Սերժ Սարգսյանին եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին։ Վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար։

«Դալմա Գարդեն մոլը» փակ է: ԱԻՆ-ից տեղեկացրել են, որ չափիչ սարքերը դեռ տեղադրված են, որ եթե ցնցումները կրկնվեն, գրանցեն պատճառը: Երկրաշարժ չի եղել, ցնցումների պատճառը մարդկային գործոնն է, բայց հստակ չէ՝ ինչ տեսակի: Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան խուճապ էր տարածվել Երեւանի «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում։ Այցելուները համացանցում լուր են տեսել, թե երկրաշարժ է լինելու եւ  խուճապի մատնված զանգվածաբար լքել են շենքը։ Այդուհանդերձ, նշվել է, որ մոտ 30 րոպե շենքը ցնցվել է, ինչի պատճառները դեռ պարզ չեն:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր ՄԱՊ-ի  Ալիկ անունով հայտնի Ալիկ Պետրոսյանը այսօր դուրս է եկել ԱԱԾ մեկուսարանից։ Նա ասել է, թե տրամադրությունը նորմալ է, իսկ իրեն առաջադրված մեղադրանքի մասին չի ցանկացել խոսել։ Պետրոսյանն ազատ է արձակվել 30 մլն դրամ գրավի դիմաց։ Նա կալանավորվել էր բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում։ Ալիկ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը քաղաքական հայտ է ներկայացրել իր հրաժարականի պահից սկսած, ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Ըստ նրա, Վանեցյանի ստեղծած քաղհասարակության աջակցության հիմնադրամը եւս քաղաքականության մեջ իր տեղն ամրապնդելու քայլ է։

Վարչապետի որոշ հայտարարություններում կոնկրետություն կա, ասել է քաղաքագետ Արմեն Բադալյանը, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։ Օրինակ՝ արտգործնախարարությունն ինչպե՞ս է դիմադրում, հանձնարարություն եք տալիս՝ չե՞ն կատարում, գյուղնախարարությունն ինչպե՞ս է դիմադրում, հարցրել է քաղաքագետը։ Ըստ նրա, միաժամանակ ժարունակվում է հասարակությանը «սեւերի» եւ «սպիտակների» բաժանելը:

Հերթական պաշտոնանկությունը պետական համակարգվում։ Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ Վարդան Մելքոնյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից:

Տարածվող լուրերի վերաբերյալ, թե ուկրաինական օդանավը աղետի է ենթարկվել իրանական հրթիռի հարվածից, իրանագետ Վարդան Ոսկանյանն ասել է, որ այսօր ընթանում է քարոզչական պատերազմի բավական ինտենսիվ փուլ եւ պետք է հետեւություն անել բացառապես փաստական տվյալներից, այլ ոչ թե քաղաքական գործիչների հայտարարություններից: Ակնհայտորեն նկատի ունենալով հայաստանցի մասնագետների վերաբերյալ վարչապետի կոչը, նրա ձեւակերպմամբ, տնաբույծ գեոպոլիտիկներին հանգիստ տեղները նստելու մասին, իրանագետն արձագանքել է. «Եթե ես լինեի որոշում կայացնողը, շատ որոշումներ այլ կերպ կկայացնեի»:

Առաջիկա 1-2 տարվա ընթացքում Մերձավոր Արեւելքում հանգիստ չի լինի, լրագրողներին ասել է Արեւալագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։ Նրա խոսքեվ՝ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հակամարտության առաջին՝ մարտավարական փուլն ավարտված է, հիմա հակամարտությունը կտեղափոխվի ռազմավարական հարթություն, որն ավելի կարեւոր խնդիրների է վերաբերելու։ 

Ճիշտ չէ այդպիսի ողբերգական դեպքերին հանրային մեծ հնչեղություն տալը, հունվարի 5-ին Երեւանում 16-ամյա աղջկա սպանության ու դրա շուրջ հասարակական արձագանքներին անդրադառնալով, ասել է հայտնի հոգեբան Կարինե Նալչաջյանը։ Կիսատ-պռատ ինֆորմացիայով դատողություններն ու հեռուն գնացող եզրակացություններն անթույլատրելի են, նշել է նա։

Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում շարունակվող ցույցերին հայ համայնքը ներգրավված չէ, NEWS.am-ին ասել է Աբխազիայի հայերի միության ղեկավար Խաչիկ Մինասյանը։ Ըստ նրա՝ մայրաքաղաքում տիրող լարվածությունը հայ համայնքի վրա որեւէ վտանգավոր ազդեցություն չի կարող ունենալ.

Հիշեցնենք, որ Սուխումում ցուցարարները երեկվանից պահանջում են նախագահի հրաժարականը: Նրանք գրոհել են նախագահի նստավայրը, կոտրել դռներն ու պատուհանները: Խորհրդարանը եւս միացել է ցուցարարների պահանջին, իսկ նախագահ Ռաուլ Խաջիմբան չի նահանջում։ Ցուցարարներն արգելափակված են պահում խորհրդարանի, նախագահի վարչակազմի եւ նախարարությունների մուտքերը:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.36 դրամով եւ կազմել 479.26 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.54 դրամով ու կազմել  531.79 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.45 դրամով ու հասել 626.30 դրամի, ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան է նվազել ու կազմել է 7.81 դրամ։

Շաբաթ գիշեր Հայաստանի առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 11-ին, օրվա երկրորդ կեսին եւ կիրակի ամենուր կլինի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երեւանում շաբաթ եւ կիրակի սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +4+6։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ