News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հունվարի 10-ին ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ ԱՄՆ դեսպանատան կողմից ԱԻՆ-ին նվիրաբերված հրդեհաշիջման համար նախատեսված շուրջ 1500 միավոր գույքի և գործիքների (102.000 ԱՄՆ դոլար արժողությամբ) հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Միջոցառմանը մասնակցում էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լի Թրեյսին:

Նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպան տիկին Լի Թրեյսիին, ԱՄՆ Եվրոպական հրամանատարությանը և ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակին՝ ԱԻՆ-ի հետ արդյունավետ համագործակցության և աջակցության համար, որը սկսվել է դեռևս 2003 թվականին:

2003 թ. սկիզբ է դրվել Կանզաս-Հայաստան համագործակցությանը, որի շրջանակներում մինչ այսօր իրականացվել են մի շարք փոխադարձ ճանաչողական այցեր, ուսուցողական դասընթացներ, անցկացվել են կոնֆերանսներ, սեմինարներ և հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ, ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության մարդասիրական աջակցության ծրագրերով շուրջ մեկ միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ տրամադրվել է գույք, իրականացվել են հրշեջ-փրկարարական մի շարք ջոկատների, բազաների վերակառուցման, արդիականացման ու վերանորոգման աշխատանքներ:

«Լիահույս եմ, որ մեր միջև առկա բարեկամական փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ, և վստահորեն կարող ենք փաստել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության միջև փոխհարաբերությունները վերջին տարիներին գրանցել են շարունակական առաջընթաց և զարգացում՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի»,- շեշտեց նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լի Թրեյսին գոհունակությամբ արձանագրեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ԱԻՆ-ի միջև առկա համագործակցության բարձր մակարդակը:

Տիկին Լի Թրեյսին նաև հույս հայտնեց, որ նվիրաբերված գույքը և գործիքները կնպաստեն ԱԻՆ Փրկարար ծառայության կարողությունների ավելացմանը:

«1500 միավոր հրդեհաշիջման գործիքները, որոնք նախատեսված են վայրի բնության հրդեհների դեմ պայքարելու համար, կնպաստեն նման հրդեհներին արձագանքելու ու հետևանքները մեղմացնելու կարողությունների զարգացմանը Հայաստանում։ Այս նվիրատվությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների սերտ հարաբերությունների հերթական օրինակներից մեկն է»,- մասնավորապես նշեց տիկին Լի Թրեյսին:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լի Թրեյսին շրջեցին ԱԻՆ շարահրապարակում, ուսումնասիրեցին նվիրաբերված գույքը և գործիքները:

2019-2021 թվականների ընթացքում ԱՄՆ բանակի եվրոպական հրամանատարության մարդասիրական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունում կիրականացվեն հրշեջ-փրկարարական ջոկատների շենք-շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակներում Գյումրիում և Աշոցքում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական շենքեր, իսկ Ախուրյանում և Անիում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
ՄԻՊ-ը Թոդ Էդինսին է ներկայացրել բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ առաջին իսկ օրվանից ակտիվորեն...
Ամենաշատ