News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորված 37-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Արզումանյանը վիրավորում է ստացել թեւի շրջանում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Բերքաբերի համայնքապետ Արգամ Արզումանյանը, որի համագյուղացին է զինծառայողը։

«Նորմալ է վիճակը, թեւն է վնասվել դիրքում»,– ասաց համայնքապետը։

Արթուր Արզումանյանն ամուսնացած է, ունի մեկ երեխա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ