News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտնել Օմանի սուլթանի մահվան կապակցությամբ։

«Խորապես ցավակցում ենք Օմանին՝ կապված Նորին Մեծություն սուլթան Կաբուս Բեն Սաիդ Ալ Սաիդի մահվան հետ։ Նրան հարգում եւ նրանով հիանում են՝ հանուն խաղաղության եւ իր ժողովրդի ու տարածաշրջանի բարգավաճման երկիրը կառավարելու համար»,- Twitter-ում գրել է Մնացականյանը։

Հիշեցնենք, որ Օմանի սուլթան Կաբուս Բեն Սաիդ Ալ Սաիդը մահացել է 79 տարեկան հասակում, երկարատեւ հիվանդությունից հետո։ Օմանի մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Խայսամ Բեն Տարեկ Ալ Սաիդը պետության նոր ղեկավար է դարձել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ