News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Փաստինֆո»- ի տեղեկություններով Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը «Մարտի 1»-ի քրեական գործով մի քանի անգամ հարցաքննվել է։ Ընդ որում՝ դեռեւս 2019 թվականի փետրվարի 6-ին Ներսիկ Նազարյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է կասկածի շուրջ, բայց անցած մեկ տարվա ընթացքում դատավարական կարգավիճակի փոփոխություն տեղի չի ունեցել եւ նրան մեղադրանք չի առաջադրվել։

Փոխարենը՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն նրա ցուցմունքները օգտագործվել են այլ անձանց մեղադրանքներ առաջադրվելու համար։ Ի դեպ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ներսիկ Նազարյանը չի հերքել, որ համագործակցում է ՀՔԾ-ի հետ ու բավական դրական գնահատել քննության ընթացքը։

Նշենք, որ հենց Ներսիկ Նազարյանն է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եղել Երեւանի ոստիկանապետ. Նա պաշտոնանկ է արվել 2013 թվականին։

Պարոն Նազարյան, Դուք կարգավիճակ ունե՞ք «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում։

Ոչ

Ձեզ մեղադրանք առաջադրված չէ՞։

Ոչ, քննությանը մասնակցել եմ, գնացել եմ, ամեն ինչ, բայց դեռ պարզ չէ եւ էդ հարցով մեզ արգելված է որեւէ մի բան պատասխանելու։

2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարված ծառայողական քննության ընթացքում ինչ-ինչ կեղծիքներ եղել են, կամ քրեական գործով փամփուշտներ փոխելու մասին տեղյա՞կ եք։

Չէ, չէ։ Միայն քննությանը մասնակցել եմ եւ նման կեղծիքների, բաների երբեք մասնակցություն չեմ ունեցել, իրենք էլ տեղյակ են եւ քննության ընթացքում ինչ որ կա, հայտնել եմ, արդեն իրենք պետք է որոշեն, իմ մասնակցությամբ որեւէ...ես տենց բաների մեջ չկամ։

Տեղեկություն կա, որ Ձեր ցուցմունքների հիման վրա է այդ մասով գործի քննությունն ընթանում, որ այդ ցուցմունքներն են օգտագործվել այլ անձանց մեղադրանքների համար։

Չէ, չէ, ոնց որ բոլորին են լսել, ինձ են լսել եւ որեւէ արտառոց բան չկա դրա մեջ, բացարձակ։

Իսկ պնդո՞ւմ եք, որ որեւէ ապացույց չի կեղծվել։

Չէ, ես նման բան չեմ կարող ասել, ովքեր որ կեղծել են, քննության մեջ են, դրա համար պատասխան են տալու միանշանակ։ Ո՞նց կարող եմ ասել։

Այսինքն, կարծում եք, որ հնարավոր է, կեղծիքներ եղե՞լ են։

Ամեն ինչ հնարավոր է, ես չեմ կարող ասել, քննություն է ընթանում, հիմա որեւէ ավելորդ բան ասեմ, դա շատ սխալ կլինի, քննությունը ամեն ինչ պարզում է, նորմալ քննություն է գնում, ամեն ինչ ջրի երես դուրս կգա եւ ովքեր կատարել են կեղծիքներ, կպատժվեն, ովքեր չեն կատարել, կարդարացվեն, քննությունը, ամեն ինչ նորմալ ընթանում է։

Ձեր մասնակցությամբ առերեսում տեղի՞ է ունեցել ։

Իմ մասնակցությա՞մբ, ոչ։ Նորմալ քննությունը ընթանում է, եթե անհրաժեշտություն է լինում որեւէ բանի, մասնակցում եմ։

Դուք վկայի՞ կարգավիճակով եք հարցաքննվում։

Դեռ այո, բայց չեմ կարող ասել՝ ոնց կլինի, բայց նորից եմ կրկնում, այդ հարցերը բոլորը իրենց լրատվականին ուղղեք, ավելորդ որեւէ բան , ճիշտ էլ չի այսօր որեւէ կարծիք հայտնել, որեւէ բան ասել, որովհետեւ ընթացքում է քննությունը, որովհետեւ շատ սխալ է որեւէ կարծիք նույնիսկ հայտնելը։ Չազդի դա քննության վրա, բայց ամեն ինչ շատ թափանցիկ է գնում, իրենց լրատվականից էլ, հանգիստ ամեն ինչ շատ կարող եք իմանալ, իրենք շատ թափանցիկ են աշխատում եւ ինչ-որ պետք է , իրենք կարող են ասել, բայց կարծիք հայտնել՝ որեւէ կեղծիք, ոչ կեղծիք, դա ճիշտ չէ։

Նկատենք, որ է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի անունը շոշափվել է տարբեր աղմկահարույց գործերով, անգամ՝ ոստիկանության համակարգում «ֆինանսական բուրգի» վերաբերյալ աղմկահարույց գործում։ Իսկ որդին, ըստ մամուլի տեղեկությունների, առնչություն է ունեցել Կալիֆորնիայում գործող հանցավոր խմբի անդամներ հետ ու անգամ տեղեկատվություն էր տարածվել, որ նրա որդին 450 հազար գումար է ստացել է ԱՄՆ-ում ձերբակալված հանցախմբի անդամներից Պողոս Սաթամյանից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ