News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կուլտային մոտոցիկլետների ամերիկյան արտադրող Harley-Davidson-ը հայտարարել է GMC Sierra ծանր պիկապների լիմիտավորված շարքի թողարկման մասին։ Փոքր բեռնատարները առանձնանում են հատուկ արտաքին հարդարանքով, թափքի հարդարանքով եւ օպցիաների ընդլայնված ցուցակով, գրում է Motor-ը։

Նախկինում Harley-Davidson ընկերությունը պիկապների լիմիտավորված տարբերակները թողարկում էր միայն Ford-ի հետ համագործակցությամբ։ General Motors-ի ներկայացուցիչը ամերիկյան ԶԼՄ-ներին հայտարարել է, որ պիկապների հատուկ թողարկումը կկատարվի առանց ընկերության մասնակցության, իսկ Sierra-ի հատուկ շարքը Tuscany Motor Co-ի հետ Harley-Davidson-ի ոչ պաշտոնական համագործակցության արդյունք է։

Ուշադիր հայացքը կնկատի ռադիատորի ցանցի նարնջագույն շրջանակը, կոնտրաստային «ականջները» առջեւից եւ Harley-Davidson լոգոն թափքի վրա։ Ստանդարտ պիկապի հետ համեմատած՝ «մոտոցիկլետային» տարբերակում 65 լրացում է կատարվել։

Sierra Harley-Davidson-ի մեկնարկային գինը 95 000 դոլար է, դա մոտ 20 000 դոլարով ավել է, քան առավելագույն օպցիաներով սովորական Sierra պիկապը։ Չնայած թանկացմանը՝ 250 թողարկված մեքենաների մեծ մասը արդեն պատվիրված է։ Առաջին ավտոմեքենաները հաճախորդներին արդեն մեկ ամսից կհասնեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ