News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ավելի քան տասը սաուդցի զինծառայող, որոնք մասնակցում էին ԱՄՆ-ի ռազմաբազաներում զորավարժություններին, հետ կուղարկվեն երկրից Ֆլորիդայում Ռազմածովային ուժերի բազայում հրաձգության հետեւանքով, հաղորդում է CNN-ը։

ԱՄՆ-ից հետ ուղարկվող սաուդցի զինծառայողները չեն մեղադրվում հանցագործությանը մասնակցություն ունենալու մեջ, որի ժամանակ՝ դեկտեմբերի 6-ին, Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի երկրորդ լեյտենանտի կողմից սպանվել էր երեք նավաստի Պենսաքոլում ռազմածովային ուժերի բազայում, հաղորդում է հեռուստաալիքը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։

Նշվում է, որ ՀԴԲ-ն եւ Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը դեռեւս չեն մեկնաբանել այդ տեղեկատվությունը։

Մահացու հրաձգության դեպքից հետո Պենտագոնը հայտարարել էր սաուդցի զինծառայողների մասնակցությամբ զորավարժությունները դադարեցնելու մասին։ Ավելի ուշ՝ դեկտեմբերի 19-ին, Պենտագոնը հայտնել էր, որ սպառնալիք չի հայտնաբերել Սաուդյան Արաբիայից շուրջ 850 զինծառայող ուսանողների շրջանում անցկացված ստուգումների արդյունքում։

Համաձայն ՀԴԲ-ի հայտարարության՝ ԱՄՆ-ի քննիչները համարում են, որ Սաուդյան Արաբիայի Ռազմաօդային ուժերի երկրորդ լեյտենանտ, 21-ամյա Մոհամեդ Սայեդ Ալշամրանին միայնակ սպանել է իր ամերիկացի ծառայակիցներին։ Ավելի ուշ նա տեղում սպանվել է շերիֆի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ