News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2015 թվականին Սիրիայի Պալմիրայում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից ավիրված Հաղթական կամարի վերականգնման աշխատանքները նախնական գնահատմամբ կարժենան 1 մլն դոլար: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Քարի կենտրոն» Ռուսաստանի քարի ոլորտի ձեռնարկությունների ասոցիացիայի նախագահ Դմիտրի Մեդյանցեւը. Ասոցիացիան մասնակցելու է ավիրված թանգարանային համալիրի վերականգնման աշխատանքներին:

Քսանմետրանոց Հաղթական կամարը կառուցվել էր բազալտից, գրանիտից եւ մարմարից հռոմեական կայսր Սեպտիմիուս Սեւերոսի օրոք II դարի վերջում: Այն սկիզբ էր դնում քաղաքի գլխավոր փողոցին, որի երկու կողմերում տեղակայված էին 10-մետրանոց սյուներ: 2015 թվականի հոկտեմբերի 5-ին ահաբեկիչները պայթեցրել էին կամարն ու մի քանի սյուներ:

«Մենք նախապատրաստել ենք սիրիական կողմի հետ ստորագրելու համար փոխըմբռնման հուշագիր: Այն նախատեսված է երեք տարվա աշխատանքների համար, որոնց ընթացքում նախ պետք է վերականգնվի Հաղթական կամարը: Աշխատանքների նախագծային արժեքը կազմում է մինչեւ 1 մլն դոլար: Ժամկետը սահմանվել է առնվազն 1 տարի, քանի որ անհրաժեշտ է անցկացնել հսկայական նախապատրաստական աշխատանք»,-ասել է Մեդյանցեւը:

Նրա խոսքով՝ Պալմիրայի տարածքում կուսումնասիրեն կրաքարի եւ բնական քարերի այլ տեսակների պատմական հանքերը, որոնցից հնում ստացել են քաղաքի շինարարության համար քարը: Այնուհետեւ կկատարվի հումքի հայթայթում, դետալների արտադրություն, դրանց մոնտաժ: Դետալների մակերեսը հատուկ կհնացվի: Աշխատանքները կֆինանսավորվեն հատուկ ստեղծված հիմնադրամից, որը կհամալրվի բարեգործ հովանավորներով:

Հետագայում Պալմիրայի վերականգնմանը կնպաստի 2016 թվականից մշակվող հուշարձանի ժամանակակից վիճակի 3D-մոդելը, որը ներկայացվել է 2019 թվականի դեկտեմբերին Փարիզում: 2019 թվականի սեպտեմբերին գիտնականներն անցկացրել են նոր լուսանկարահանում 3D-մոդելը լրացնելու եւ թարմացնելու համար: Արշավախմբի կողմից հավաքագրված տվյալները պարունակում են ավերածությունների մասին տեղեկատվություն, որին ենթարկվել էին Պալմիրայի հուշարձանները 2016 թվականի դեկտեմբերին ահաբեկիչների կողմից երկրորդ հարձակման հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ