ՀԴԲ-ն կոչ է արել հանրությանը նրանց օգնել այսպես կոչված «վատ կեղծամներով» հանցագործներին բռնելու հարցում, որոնք կողոպտել են Հյուսիսային Կարոլինա նահանգի բանկերը, հաղորդում է ABC-ը:
Բյուրոն իր հայտարարության մեջ նշել է, որ կասկածյալը կրել է գույնզգույն կեղծամներ իր հարձակումներից յուրաքանչյուրի ժամանակ:
Խոսքը վերաբերում է ընդհանուր առմամբ երեք կեղծամներին՝ սեւ, դեղին եւ կարմիր:
ՀԴԲ-ն հայտնել է, որ կասկածյալը կողոպտել է երեք բանկ. դրանցից մեկը նա թալանել է դեկտեմբերի 13-ին, մյուս երկուսը՝ հունվարի 7-ին: Բանկերից մեկը տեղակայված է Բելմոնթ քաղաքում, իսկ մյուս երկուսը՝ Գաստոնիայում: