News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարի եւս Հայոց Ցեղասպանության օրը Թուրքիայի 5 քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Դիարբեքիրում, Իզմիրում, Բոդրումում մի շարք կազմակերպություններ կկազմակերպեն եւ կանցկացնեն մի շարք ակցիաներ: Այսօր` ապրիլի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԳԱԱ  Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, թուրքագետ  Անուշ Հովհաննիսյանը:

Ի դեպ, նախորդ տարի`2010 թվականի ապրիլի 24-ին Ստամբուլի կենտրոնական Թաքսիմի հրապարակում հավաքվեցին մի խումբ թուրք մտավորականներ, փաստաբաններ, իրավապաշտպաններ  եւ հարգեցին ցեղասպանության զոհերի հիշատակը:

NEWS.am-ի հարցին, թե պետական մակարդակով որեւէ բան կիրականացվի՞, թուրքագետը չբացառեց` միաժամանակ նշելով, որ դրանք կկրեն «պրովոկատիվ» բնույթ:

Անուշ Հովհաննիսյանն ասաց, որ Թուրքիան, չփոխելով հայերի նկատմամբ ռազմավարությունը, փոխել է մարտավարությունը, այսինքն` նրանք այլեւս չեն ժխտում Ցեղասպանությունը, բայց նշում են, որ դա տեղի է ունեցել երկու ժողովուրդների հետ: «Փորձ է արվում մի նժարի վրա դնել թուրքերի կորուստները, մյուսի վրա` Ցեղասպանությունը, ինչը բոլորովին այլ բան է: Ակնարկ է արվում տեղափոխել քննարկումը երկրի ներս, այսինքն` դա հայերի եւ թուրքերի որոշելու հարցն է, փորձում են բացառել միջազգային միջամտությունները»,- ասաց թուրքագետը`այս ամենն անվանելով ժխտողական քաղաքականություն:

«Նման ձեւակերպումները կարող են պատրանք ստեղծել, թե ինչ-որ փոփոխություն տեղի է ունենում, մինչդեռ որեւէ բան չի փոխվել»,- նշեց Անուշ Հովհաննիսյանը:

Նրա դիտարկմամբ`այժմ Թուրքիան փորձում է ձեւավորել թուրք հասարակության համար նոր հիշողություն, օրինակ` դպրոցական դասագրքերում 1915թ վերաբերող մի շարք դեպքեր այլ ձեւով ներկայացնել, տարբեր հուշարձաններ տարբեր նշանակությամբ տեղադրել: Արդյունքում` Անուշ Հովհաննիսյանի խոսքով` թուրք հասարակության ընտանեական հիշողությունները սկսեցին բախվել պաշտոնական հիշողությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ