News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին։

«Արթուր ջան. երբ ասում եք, թե տղամարդկային արժանապատվությունը ձեզ թույլ չի տալիս խոսել, զարմանում եմ:

Վերջին երեք չորս ամիսներին սպառնում եք, որ պիտի խոսեք, առանց հիշելու տղամարդկային արժանապատվության, սրբություն հանդիսացող ընտանիք հասկացության մասին: Դե խոսեք:

Խոսեք եւ բացատրեք, եթե ընտանիքը սրբություն է, ինչու՞ եք ստեր տարածում այն ընտանիքի մասին, ում ընդգծված խոնարհություն եք ի ցույց դրել՝ առանց կարիքի: Մենք ձեր ընտանիքը որպես վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի ընտանիք չենք ընկալել, այլ որպես ընկեր:

Դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք։ Ձեր ամեն խոսքը խոսվելու է ձեր դեմ: Բարեւեք Նոնային, Արտյոմին եւ Դավիթին»,-նշել  է նա:

Տղամարդկային արժանապատվությունիցս ցածր է իջնել այդ մակարդակի.Վանեցյանն արձագանքել է

 

 

Տպել
Ամենաշատ