News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պիտեր Յեթսի «Դետեկտիվ Բուլլիթ» ամերիկյան կուլտային ֆիլմում նկահանված Ford Mustang GT-ն Mecum աճուրդում նոր տիրոջը գտել է աննախադեպ՝ 3,74 մլն դոլարով, հայտնում է «Մոտորը»:

Սպորտքարը հանրահայտ 10-րոպեանոց հետապնդման հերոսն է, որը լավագույն մոնտաժի համար «Օսկար» կինոմրցանակի է արժանացել:

«Բուլլիթ» ֆիլմից ավտոմեքենան դարձել է մոդելի աշխարհում ամենաթանկարժեք ներկայացուցիչը: Մինչեւ հիմա ամենաթանկարժեք «Մուսթանգը» 1967 թվականի Shelby GT500-ն էր, որն անցյալ տարի Mecum աճուրդում ստացել էր 2,2 մլն դոլար:

Դետեկտեիվ Ֆրենք Բուլլիթը նույնանուն ֆիլմում Mustang GT-ի ղեկին հետապնդել է Dodge Charger-ով հանցագործներին: Այս կադրերը դարձել են սուր սյուժետային ժանրի դասական եւ համարվում են կինոինդուստրիայում ավտոհետապնդման լավագույն օրինակներից մեկը:

Հայտնի է, որ գլխավոր դերակատար Սթիվ Մաքկուինը փորձել է Mustang GT-ն նոր տիրոջից հետ գնել նկարահանումներից հետո 9 տարի անց, բայց մերժում է ստացել:

Կեսդարյա վաղեմության ֆիլմի հանդեպ ամերիկյան հանրության հետաքրքրությունը չի մարում. անցյալ տարի Discovery հեռուստաալիքում «Բուլլիթ» ֆիլմից հետապնդման ռեմեյք էին արել: Հատուկ տեսահոլովակի համար հրավիրել էին Սթիվ Մաքկուինի որդուն եւ պատրաստել 1968 թվականի «Մուսթանգի» պատճենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ