News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 29
USD
485.66
EUR
565.55
RUB
6.16
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Սասեքսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ միջուկային թափոնները կարելի մեծ արդյունավետությամբ եւ անվտանգությամբ օգտագործել որպես էներգետիկ աղբյուր: Մասնավորապես՝ կարելի է կրկնակի օգտագործել միջուկային պրոցեսների անցկացումից հետո մնացած նվազ ռադիոակտիվությամբ ուրանը, փոխանցում է Planet- today-ը:

Այդ թափոնները, որպես կանոն, ոչ մի կերպ չեն օգտահանվում: Իսկ քանի որ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի համար չափազանց վտանգավոր են, ապա դրանք երկարատեւ պահպանման նպատակով տեղավորում են հատուկ մեկուսացված տեղերում: Դրանց մի մասը նաեւ օգտագործվում է զրահապատ հրթիռների արտադրման համար:

Անգլիացի քիմիկոսները՝ ֆրանսիայից եւ Գերմանիայից իրենց գործընկերների հետ համագործակցությամբ պարզել են, որ միջուկային պրոցեսներից հետո մնացած նվազ ռադիոակտիվությամբ ուրանի հիմքով մետաղաօրգանական մոլեկուլը ազդեցություն է գործում էթիլենում կրկնակի ածխածնային կապին ջրածնի ատոմների միացման վրա, ինչն անհրաժեշտ է էթանի ստեղծման համար: Ստեղծելով կատալիզատոր, որը կարող է էթիլենը փոխակերպել էթանի, գիտնականները կարողացել են գործարկել կարեւոր քիմիական ռեակցիաներ, որոնք ընկած են հասարակ նյութերից արժեքավորները ստանալու հիմքում: Դրանց են, մասնավորապես, դասվում հիդրոգեներացված յուղերը եւ նավթաքիմիական արգասիքները, որոնք հետագայում կարելի է օգտագործել որպես էներգիայի արդյունավետ աղբյուրներ:

Մասնագետները նշում են, որ այս հայտնագործությունը թույլ կտա ստանալ ոչ միայն լրացուցիչ էներգիա, այլեւ զգալիոերն կնվազեցնի մշտապես մեծացող ռադիոակտիվ թափոնների նստվածքների քանակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ