News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հրայր Թովմասյանի կամ որեւէ այլ անձի երբեւէ կատարած առերեւույթ կամ մեղսագրվող հանցագործությունը, օրենքի խախտումը կապ չունի այս պահին կամ երբեւէ նախկինում ունեցած պաշտոնի հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե դեռ ամիսներ առաջ իրեն զգուշացրել էին, որ եթե հրաժարական չտա, իր նկատմամբ մեղադրանք կառաջադրվի

«Որեւէ զբաղերած պաշտոն չի ենթադրում, որ այսօր մենք հիմա ինչ-որ գործողություններ ենք անում, այսինքն քաղաքական հետապնդումների մասին խոսք լինել չի կարող»,-ասաց նա:

Անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ իշխանությունները ՍԴ անդամների անձնական կյանքի, արտամուսնական կապերի վերաբերյալ տեղեկություններ են հավաքում, որպեսզի նրանց ստիպեն վաղաժամ թոշակի գնալ, Արարատ Միրզոյանն արձագանքեց. «Եկել անհեթեթությունների մասին ինձ հարցեր եք տալիս: Ես այդքան ժամանակ չունեմ, որ որեւէ մտացածին վարկածներ մեկնաբանեմ»:

Նա հավելեց, որ այսօր էլ դեռ ՍԴ-ում առկա ճգնաժամը հանգուցալուծում չի ստացել: հարցին, թե Հրայր Թովմասյանի նկատմամբ քրգործը այդ հանգուցալուծումներից մեկն է, ԱԺ նախագահը պատասխանեց. «Դա դրա հետ կապ չունի: Ոնց որ ես հիմա որեւէ հանցագործություն անեմ, հետո, երբ մեր իշխանությունը կփոխվի, իրավապահ համակարգը սկսի հետազոտել իմ որեւէ արած հանցագործություն, եւ ես ասեմ՝ այ, քանի որ ես զբաղեցրել եմ պաշտոն, ինձ քաղաքական հետապնդման են ենթարկում: Եկեք այս երկու երեւույթներն իրար հետ չկապենք: Լիներ ՍԴ-ի շուրջ այն ճգնաժամը, որի մասին ես հաճախ խոսում եմ, թե չլիներ, կապ չունի: Եթե այս մեղասգրվող արարքի մասին բացահայտում արվեր, պետք է արվեր ու գնար այս նույն հունով: Անկախ ամեն ինչից, եթե իրավապահներն այս նույն ճանապարհով գնային, բացահայտումներ անելու էին: Քրեական գործը պայմանավորված չի նրա պաշտոնավարմամբ»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Հրայր Թովմասյանը, նա որեւէ ձեւով բարձրաձայնե՞ց իր մտահոգությունները: Արարատ Միրզոյանն ասաց. «Չէ, մենք մեկ-երկու կատակ արեցինք, այդքանը»:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի շուրջ խնդիրը լուծելու վերաբերյալ իշխանության հաջորդ քայլերին, նա ասաց. «Կապրենք, կտեսնենք, հազար ուղղություն կա աշխատանքային: ՍԴ-ի այս թնջուկի հարթումը բազմաթիվ ուղղություններից միայն մեկն է: Այնպես չէ, որ մենք քնում, զարթնում ենք հենց միայն այս խնդրի մասին մտածելով եւ մեր գերնպատակն է Հրայր Թովմասյանին հեռացնել ՍԴ նախագահի պաշտոնից: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ