News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աբխազիայի նախագահի պաշտոնից հրաժարական տված Ռաուլ Խաջիմբան չի առաջադրվի նախագահի կրկնակի ընտրություններում, որոնք նշանակվել են մարտի 22-ին: Այս մասին հայտարարել է երկրի փոխնախագահ Ասլան Բարցիցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռաուլ Խաջիմբան չի պատրաստվում կրկին առաջադրվել: Ռաուլ Ջումկովիչն իր երկրի քաղաքացին է, նա կմնա իր երկրում: Դա չի նշանակում, որ նա ձեռքերը ծալած կնստի, նա կմասնակցի քաղաքական պրոցեսին, որպեսզի երկրում տիրի կարգուկանոն եւ օրինականություն, լինի հաջորդականություն»,- ասել է նա:

Կիրակի երեկոյան Խաջիմբան հայտարարել է իր լիազորությունների դադարեցման մասին: Նա Աբխազիայի նախագահն էր 2014 թվականից, 2019 թվականի սեպտեմբերին վերընտրվել էր:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Սուխումում ցուցարարները պահանջել են նախագահի հրաժարականը՝ ներխուժելով նրա վարչակազմի շենք: Երկրի խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ ընդունել է հրաժարական տալու կոչով նախագահին ուղղված դիմումը:

Հունվարի 10-ին Աբխազիայի Գերագույն դատարանը չեղարկել է նախագահական ընտրությունների արդյունքների մասին երկրի ԿԸՀ որոշումն ու նոր ընտրություններ նշանակել: Նոր ընտրություններ են նշանակվել մարտի 22-ին: Խաջիմբայի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ կբողոքարկի ԿԸՀ որոշումը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ