News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ավտոմեքենաները մաքսազերծելու համար մի բրոկեր է, ասում է՝ այնքան գործ ունեմ, չեմ հասցնում։ Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, ՊԵԿ-ի դիմաց բողոքի ակցիա իրականացնելու ժամանակ լրագրողների հետ զրույցում պատմեց ավտոներկրողներից մեկը։

«Իրենք պետք է տրամադրեին բրոկերներ, որ հասցնեինք հայտարարագրվեինք։ Լիքը մեքենաներ կան սահմանին կանգնած, որ մարդիկ չեն հասցրել հայտարարագրեն։ Մենք ունենք չեկեր, թե երբ ենք գնել մեքենաները եւ մուծումներ կատարել։ Մենք ամեն ինչ արել ենք, որ 2019 թվականին հասցնենք մաքսազերծել մեքենաները, սակայն աշխատողներ չեն տրամադրել»,- ասաց ավտոներկրողը։

Ակցիայի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից լրացուցիչ ժամանակ են խնդրում, որպեսզի կարողանան իրենց հարցը լուծել.

«Բոլորս կանգնած ենք այն խնդրի առաջ, որ բրոկերներ չկան։ Մի բրոկեր է, ասում է՝ այնքան գործ ունեմ, չեմ հասցնում։ Մենք բերել ենք մինչեւ դեկտեմբերի 31-ը, որ 2019 թվականի մաքսազերծման գներով մաքսազերծենք, սակայն այսպես եղավ։ Մեր բոլորիս Նոր տարին հարամ եղավ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ