News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Տարվա սկզբից Նիկոլ Փաշինյանն արեց անպատասխանատու հայտարարություններ, որոնք չէին համապատասխանում իրականությանը՝ կապված պատմական զոհերի քանակի, կապված ՀՆԱ-ի հետ. այդ սուտը մատնանշեց Վրաստանի էկոնոմիկայի նախարարը, նույնիսկ Սահակաշվիլին փորձեց մի փոքր ծիծաղել մեզ վրա այդ հայտարարությունների համար: Այս մասին, այսօր՝ հունվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի եւ վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի փոխադարձ գրառումներին:

Նրա կարծիքով՝ կենտրոնացումը փոխելու համար տարածվեց մի բամբասանք. «Մեր ժողովուրդն էլ սիրում է այդ ինտրիգային իրավիճակները, որ ֆոկուսը ցրվի այն ամենից, ինչը պատասխանատու ձեւով ամենաբարձր ամբիոնից ասվեց: Սա էր ու որեւէ այլ բան չկար այստեղ, ուղղակի իրավիճակը ցրելու վիճակ է: Մեծ փուչիկ է փչվել, որը պայթում է ու պետք է ինչ-որ կերպ այդ փուչիկը պահել ընտանեկան սերիալով: Որքան ես հիշում եմ, Մարիամիկը ֆեյսբուքից դուրս էր եկել»,-ասաց Միհրդատ Մադաթյանը:

Դիտարկմանը՝ նա վաղուց «իկ»-ից դուրս է եկել եւ Մարիամ է, բանախոսն ասաց. «Դեռ պետք է հասկանալ՝ նրա հայրը այդ «իկ»-ից դուրս է եկել, թե ոչ, նոր անցնենք Մարիամին»:

Ըստ նրա՝ այդ փուչիկը կամաց-կամաց պայթելու է: «Այդ պատմական փաստերը, որը պարոն Փաշինյանն ամեն անգամ բերում է ժողովրդին ուրախացնելու համար, հետզհետե սկսում է ցրվել, այդ մառախուղը ցրվում է: Ու վերջապես ժողովուրդը մտածելու ունակություն ունի եւ էդ մտածելու շնորհիվ, գալու է հասնի նրան, որ իրեն սխալ բաներ են ասում, ասածը չի համապատասխանում իրականությանը: Եթե մի քանի անգամ այդպես չհամապատասխանի, կմտածի, որ մնացածն էլ չի համապատասխանում, ու վերջապես ժողովուրդը իրականության դաշտ կգա ու այս թմբիրից էլ դուրս կգա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ