News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առաջարկված օրենսդրական փաթեթով նախատեսվում է, որ իրավաբանական անձինք եւ անհատ ձեռներեցները, որոնք գործունեություն են ծավալում լրատվամիջոցների ոլորտում, հնարավորություն ունենան Միասնական պետական գրանցամատյանից տեղեկություններ ստանալ անվճար հիմքով: Այս մասին հունվարի 13-ին Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առաձին պետական ստորաբաժանումների, հաստատությունների եւ անհատ ձեռներեցների պետական գրանցման մասին» օրենքում, ինչպես նաեւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Նրա խոսքով՝ այս բոլոր տվյալները հիմա եւս հասանելի են, բայց միայն որոշակի պետական տուրքի վճարում կատարելուց հետո:

«Ցանկացած մարդ, որը ցանկանում է հասանելիություն ստանալ Միասնական պետական գրանցամատյանում պարունակվող տեղեկություններին՝ առանց պետական տուրք վճարելու, պետք է Գործակալություն համապատասխան դիմում ներկայացնի, որի ձեւը հաստատվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով»,- պարզաբանեց Գալյանը:

Նշենք, որ այս օրենսդրական փաթեթը ստացել է խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Ամենաշատ