News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Դիտարկումները ծայրից ծայր սուտ, այդ մակարդակին իջնելն էլ՝ տղամարդկային  արժանապատվությունից ցածր. Արթուր Վանեցյանն արձագանքել է Փաշինյանի ընտանիքի թերթի մեղադրանքներին։ «Արթուր ջան, դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք». Մարիամ Փաշինյանի պատասխանը՝ ընտանիքի նախկին բարեկամին։ Համազգային հարցերը թողած թիթեռնիկ ենք նկարում. Լիլիթ Թումանյանի արձագանքը Արթուր Վանեցյան-Մարիամ Փաշինյան գրառումներին: «Իշխանության ստերի փուչիկը կամաց-կամաց պայթելու է». հոգեբան Միհրդատ Մադաթյանը՝ ժողովրդի թմբիրից դուրս գալու մասին: Ծիծաղելի մակարդակի երկխոսություն. Մենուա Հարությունյանը համոզված է՝ Վանեցյանը պետք է ասի ամեն ինչ: ՍԴ նախագահը նորից հարցաքննվել է. Հրայր Թովմասյանը Հատուկ քննչական ծառայություն էր կանչվել։ Եղվարդի ծննդատունը եւս լուծարման եզրին է։ Առողջապահության նախարարությունը դադարեցրել է ֆինանսավորումը։ Ամուսնանալու խորհուրդ տված կուսակցի ներողությունը «հավուր պատշաճի չէր»։ «Իմ քայլից» Սոֆյա Հովսեփյանը համարում է, որ քննադատությունը անձնական դաշտ տանելը արատավոր երեւույթ է:

Աշխատանքային շաբաթը Հայաստանում սկսվեց կիրակի՝ վարչապետի ընտանիքին պատկանող թերթի կայքում լույս տեսած հոդվածի բորբոքած ներքաղաքական կրքերով. անանուն հեղինակը պնդում էր, թե Փաշինյանի ընտանիքի անդամների դեմ սեւ փիարի կազմակերպիչը ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանն է։ Փաշինյանի ավագ դուստրն էլ, Ֆեյսբուքյան գրառմամբ, հիշատակելով Փաշինյան-Վանեցյան ընտանիքների երեկոյան թեյախմության մասին, բարոյականության դասեր էր տվել ԱԱԾ նախկին տնօրենին։ Արթուր Վանեցյանը, Ինստագրամի էջում շեշտել էր, որ իրեն վերաբերող բոլոր դիտարկումները ծայրից ծայր սուտ են, նաեւ նշել էր, որ իր տղամարդկային արժանապատվությունից ցածր է այդ մակարդակին իջնելը: Մարիամին էլ դիմելով «ջան»-ով, խնդրել էր չմտնել «մեծերի անհասկանալի խաղերի մեջ»:

Սակայն Մարիամ Փաշինյանը նորից էր անդրադարձել թեմային, Վանեցյանին դիմելով «Արթուր ջան»-ով, նա նշել էր, թե զարմանում է, որ տղամարդկային արժանապատվությունը նրան թույլ չի տալիս խոսել: «Խոսեք եւ բացատրեք, եթե ընտանիքը սրբություն է, ինչու՞ եք ստեր տարածում այն ընտանիքի մասին, որին ընդգծված խոնարհություն եք ի ցույց դրել՝ առանց կարիքի: Դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք»,- գրել էր Մարիամ Փաշինյանը:

Ընդամենը տեղի է ունենում քաղաքական դիսկուրսի վերացում, քաղաքական օրակարգը շեղելու նպատակով բոլոր շեմերից ցածր զրույցներ, լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ադեկվադ» միաբանության վարչության անդամ Լիլիթ Թումանյանը` անդրադառնալով Արթուր Վանեցյանի եւ վարչապետի դստեր գրառումներին:

Նույն հանդիպմանը հոգեբան Միհրդատ Մադաթյանն ասել է, իշխանության փչած ստերի փուչիկը կամաց-կամաց պայթելու է:

Քաղաքագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ Վանեցյան-Մարիամ Փաշինյան գրառումները ծիրանի կոնյակի հետեւանքն են, որովհետեւ, ըստ նրա ե՛ւ ՀԺ-ում անանուն նյութը, ե՛ւ դրան հետեւած գրառումները մի բան են ցույց տալիս՝ դիսկուրսը պլինտուսից ցածր է իջել: Նրա խոսքով՝ Հայաստանում կեղծ օրակարգն իշխում է 2018-ի ապրիլից եւ այն ինչ-որ կերպ պետք է դադարեցնել:

Ծիծաղելի մակարդակի երկխոսություն, արձագանքելով թեմային հայտարարել է Մենուա Հարությունյանը։ Ըստ նրա՝ Արթուր Վանեցյանը պետք է հետեւություններ անի՝ կամ խոսի այն ամենի մասին՝ ինչ գիտի, կամ որոշի, որ այլեւս պետք չէ խոսել:

Երբեք չեմ պատկերացրել, որ մեր շարքերում կարող են լինել մարդիկ, որ իրենց քաղաքական ծրագրերի ու շահերի համար հրապարակ կնետեն իրենց կանանց և աղջիկներին, իսկ իրենք կթաքնվեն նրանց թիկունքում և նրանց ուղղված հայհոյանքներից կհավաքեն քաղաքական դիվիդենտներ. Ֆեյսբուքում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։ «Պարոնայք հեղափոխականներ, կառավարեք ձեր ընտանիքները, զսպեք նրանց քաղաքական նկրտումները։ Հարգելի ընդդիմադիրներ, մի արձագանքեք ամեն տեսակի հիմարության», գրել է Ղազինյանը:

«Կենցաղային խոսակցություն». Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այսպես է արձագանքել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ Վանեցյանի ու Փաշինյանի ընտանիքի հեռակա բանավեճին:

Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ Արարատ Միրզոյանն ու Հրայր Թովմասյանն ընդամենը մեկ-երկու կատակ են փոխանակել։ Ազգային ժողովի նախագահը համարում է, որ Սահմանադրական դատարանի նախագահի հանդեպ քաղաքական հետապնդում չի իրականացվում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում։ ՀՔԾ-ն ու Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը չեն մեկնաբանել տեղեկությունը՝վկայակոչելով ՍԴ մասին օրենքը, որն արգելք է սահմանում դատավորների մասնակցությամբ քննչական գործողությունների մասին տեղեկատվություն տրամադրելու հարցում։

Հանրապետության քաղաքական եւ հոգեւոր ղեկավարությունը այցելել էր Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին։ Հիշեցնենք, որ 1990թ. հունվարի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաքում սկսվեցին բնիկ հայ բնակչության զանգվածային ջարդերը։

ՊԵԿ-ի դիմաց բողոքի հերթական ցույցն են կազմակերպել ավտոներկրողները։ Նրանք դժգոհում են, որ իրենց միայն մեկ բրոկեր է սպասարկում, մինչդեռ պետք է տրամադրեին շատ բրոկերներ, որ իրենք հասցնեին հայտարարագրվել։

Մարալիկից հետո հիմա էլ լուծարվում է Եղվարդի ծննդատունը, որի բուժաշխատողները բողոքի ակցիա են սկսել։ «Մենք 17 ծնունդով ավելացրել ենք թիվը։ Ունենք լավ մասնագետներ, հերթապահություն ունենք։ 136 ծնունդ ենք ունեցել 2019-ին», նշել են նրանք։ Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության որոշմամբ մի շարք մարզային բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը համարում է, որ իրեն հրապարակավ ամուսնանալու խորհուրդ տված՝ նույն խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի ներողությունը հավուր պատշաճի չէր:

Աբխազիայի ներքաղաքական լարվածությունը լիցքաթափվեց նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականով։ Պաշտոնաթող է եղել նաեւ Աբխազիայի փոխնախագահը: Երկրի ԿԸՀ-ն նոր ընտրություններ է նշանակել մարտի 22-ին:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով ու կազմել 479.36 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.92 դրամով ու հասել 532.71 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.76 դրամով ու կազմել 621.54 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով ու կազմել 7.86 դրամ։

Հունվարի 14-18-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 14-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով։ Հունվարի 14-ին եւ հաջորդող օրերին Երեւանում նույնպես տեղումներ չեն լինի։ Մայրաքաղաքում հունվարի 14-ի գիշերը կլինի -4 -6, ցռրռկը՝ +4 +6 աստիճան։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ