News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները պետք է զգուշացներ Կանադային Բաղդադի օդանավակայանում հունվարի 3-ի գիշերվա հարվածից առաջ, ինչի հետեւանքով զոհվեց Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) «Ալ Կուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին։ Այս մասին երկուշաբթի ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Global News հեռուստաալիքի հարցազրույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք համապատասխան զգուշացում (ԱՄՆ-ից) չենք ստացել»,- ասել է նա։ Պատասխանելվ հարցին, թե արդյոք Թրյուդոն չի կարծում, որ ԱՄՆ-ը պետք է զգուշացներ Կանադային այդ գործողության մասին, վարչապետն ասել է. «Իհարկե»։

Անհրաժեշտ է ձեռնարկել բոլոր միջոցները Մերձավոր Արեւելքում լարվածությունը անհապաղ թուլացնելու մասին՝ խուսափելու համար նոր զոհերից, եւ որպեսզի չկրկնվի Թեհրանի օդում ուկրաինական ինքնաթիռի ողբերգությունը, ավելացրել է նա։

«Ես կարծում եմ, որ եթե չլիներ այդ լարվածությունը, որը հաստատվել է (մերձավորարեւելյան) տարածաշրջանում վերջին ժամանակներս, ապա (ավիավթարից զոհված) այդ կանադացիներն այժմ կլինեին տանն իրենց ընտանիքների հետ»,- ասել է նա։ Թրյուդոյի խոսքով՝ հակամարտությունների կամ ռազմական գործողությունների ժամանակ միշտ տուժում են խաղաղ եւ անմեղ քաղաքացիները։ «Դա հուշում է մեզ բոլորիս, որ մենք պետք է ուժեղացված կերպով աշխատենք իրավիճակի լիցքաթափման եւ լարվածության թուլացման, ինչպես նաեւ լուծումներ գտնելու ուղղությամբ, որպեսզի խուսափենք ապագա կոնֆլիկտներից եւ մարդկային զոհերից»,- ընդգծել է վարչապետը։

Իրանի իշխանությունները պետք է ինչ-որ կերպ  փոխհատուցեն «Ուկրաիանայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի զոհերի մերձավորների կրած կորուստը, ավելացրել է Թրյուդոն։ «Բոլոր երկրների (ներկայացուցիչները), որոնք կորցրել են իրենց քաղաքացիներին այդ աղետի պատճառով, հինգշաբթի կհանդիպեն Լոնդոնում Կանադայի տանը»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն հետեւյալ քայլերը, որոնք պետք է ձեռնարկեն այդ երկրները Թեհրանի երկնքում տեղի ունեցած ողբերգության հետ կապված։ «Ես կարծում եմ, որ (Իրանը) պետք է  լիովին ընդունի (կատարվածի) պատասխանատվությունը եւ փոխհատուցման ինչ-որ ձեւ մտածի»,- ավելացրել է Թրյուդոն։

Նրա խոսքով՝ իրանական իշխանությունները պետք է լսեն ցուցարարների կարծիքը, որոնք դուրս են եկել  բողոքի Թեհրանում՝ կապված իսլամական հանրապետության կողմից ավիավթարից մարդկանց զոհվելու պատասխանատվությունն ընդունելու հետ։ «Դա արդարության պահանջն է, եւ միանգամայն սպասելի էր,- ասել է նա։- Իրանի կառավարությունը պետք է ուշադիր լսի (ցուցարարների կարծիքը)»։ Նրա խոսքով՝ ավիավթարից զոհվել են Իրանի շատ քաղաքացիներ, ու զոհվածների հարազատները իրավունք ունեն պատասխան ստանալ իրենց հետաքրքրող բոլոր հարցերին։

Tasnim գործակալության տվյալներով՝ հունվարի 11-ին ուսանողների մի խումբ հավաքվել էր Ամիր Կաբիրի անվան Տեխնոլոգիական համալսարանում՝ իր բողոքն արտահայտելու Իրանի ԶՈւ-ի կողմից ուկրաինական Boeing 737 ինքնաթիռի կործանման պատասխանատվությունն ընդունելու հետ կապված։ Թեհրանում ցույցի էր դուրս եկել 3 հազար մարդ, ներկայում իրավիճակն Իրանի մայրաքաղաքում, ինչպես տեղեկացրել է ոստիկանության պետը, հանգիստ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ