News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում ներառվել է «Ադրբեջանի քաղբանտարկյալների հետ կապված հաղորդագրությունների մասին գործի» հարցը: Համապատասխան բանաձեւի նախագիծը կազմել է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցերով զեկուցող, իսլանդացի պատգամավոր Թորհիլդուր Սուննա Էվարսդոտիրը (Thorhildur Sunna ÆVARSDÓTTIR): Հարցը կքննարկվի հունվարի 27-ին, հաղորդում է Turan-ը:

Զեկույցը լուրջ մտահոգություն է պարունակում՝ կապված Ադրբեջանի քաղբանտարկյալների խնդրի հետ, որը «համակարգային բնույթ» է կրում:

Դեռեւս 2001 թվականին, երբ Ադրբեջանը միացավ Եվրոպայի Խորհրդին, ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ արեց «ազատ արձակել կամ վերանայել քաղբանտարկյալների գործի դատական կարգը»: Սակայն այդ խնդիրը մինչ այժմ առկա է՝ չնայած տվյալ հարցով ԵԽԽՎ մի քանի բանաձեւերի:

Վերջին տարիներին ՄԻԵԴ-ը մի շարք վճիռներ է կայացրել՝ հաստատելով Եվրոպական կոնվենցիայի խախտումը ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների, իրավապաշտպանների եւ լրագրողների կամայական ձերբակալությունների պատճառով:  

Բանաձեւի նախագծում նշվում է, որ ԵԽԽՎ նախորդ զեկուցող Քրիստոֆ Շտրասսերի զեկույցում ներառված է եղել 85 մարդ: Նրանցից առնվազն 9-ը շահել են գործը, եւ եւս 4-ի գործը մնում է ԵԽԽՎ օրակարգում:

«Ամեն դեպքում կասկածներ չկան, որ Ադրբեջանում քաղբանտարկյալների երեւույթն իրական է»,- նշում է զեկուցող Էվարսդոտիրը:

Միեւնույն ժամանակ, նա վստահություն ներշնչող է անվանում քաղբանտարկյալների ցուցակները, որոնք ներկայացրել են «Ադրբեջանի քաղբանտարկյալների միասնական ցուցակի կազմման աշխատանքային խումբը» եւ «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը»:

Զեկույցում հիշատակվում են լրագրող Աֆղան Մուխթարլիի, «Մուսուլմանական միասնություն» շարժման առաջնորդներ Թալեհ Բագիրզադեի եւ Աբբաս Հուսեյնովի, «Սայիդ Դադաշբեյլիի գործի» ֆիգուրանտների գործերը եւ այլն:

Զեկուցողն առանձնացրել է նաեւ 2018 թվականի Գյանջայի դեպքերը: «Շատերը, ում հետ ես հանդիպել եմ Ադրբեջանում, ներառյալ՝ դիվանագետները, այդ առնչությամբ լուրջ մտահոգություն են հայտնել»,- գրում է զեկուցողը:    

Նա հիշեցնում է, որ մի քանի օր անց այն բանից հետո, երբ տարածվեցին Գյանջայի ղեկավարի վրա հարձակվողի լուսանկարները, Գյանջայում ցույցեր անցկացվեցին, որոնց ընթացքում ոստիկանության 2 սպա սպանվեց:

Այդ գործով ձերբակալվեց 77 մարդ: «Նրանցից ոմանք ասում են, որ իրենք նույնիսկ չեն մասնակցել ցույցերին: Իշխանությունները պնդում են, որ բոլոր նրանք իսլամական ծայրահեղականներ են»,- ասում է զեկուցողը:

Դատական գործընթացներ են անցկացվել Բաքվում, եւ շատ լրագրողներ չեն մասնակցել այդ գործընթացներին: Լուրջ խնդիրներ են եղել մեղադրանքների հավաստիության հետ կապված, որոնք դատարանը չի կարողացել պատշաճ կերպով ուսումնասիրել:   

Ասամբլեան դիմում է Ադրբեջանի իշխանություններին՝ խնդրանքով վերանայել նրանց գործերը, որոնց անունները նշված են քաղաքացիական հասարակության ցուցակներում եւ ազատ արձակել նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական մոտիվներով:

Բանաձեւում առաջարկվում է մեկընդմիշտ լուծել քաղբանտարկյալների հարցը:

Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների ցուցակների՝ քաղբանտարկյալների թիվը կազմում է 120-136 մարդ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ