News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը տուժող կողմի սպառնալիքներում ոչ մի վիրավորական բան չգտավ:

Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել նախորդ նիստում: Տուժող կողմի ներկայացուցիչներից մեկն իր ելույթում հայտարարել էր. «Մարտի 1-ի մասին հարգանքով արտահայտվեք, այլապես ինքներդ կհայտնվեք…»: Արտահայտության երկրորդ մասը չհաջողվեց լսել: Փաստաբանները բողոք էին հայտնել: Դատավորը խոստացել էր ուսումնասիրել նիստի ձայնագրությունը:

Հունվարի 14-ի նիստը սկսվեց Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի հայտարարության հրապարակմամբ այն մասին, որ նա այսօրվա նիստին չի մասնակցելու, քանի որ դատարանը մրցակցություն չի ապահովում, պաշտպանական կողմն անբարենպաստ պայմաններում է, դատարանը չի կանխում վիրավորանքներն ու հարձակումները, արդյունքում փաստաբանները զրկված են պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից:

Փաստաբանի հայտարարության մի մասը կարդալով՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանն ուսումնասիրել է նախորդ նիստի ձայնագրությունը եւ ոչ մի վիրավորական բան չի հայտնաբերել: Ուստի հիմքեր չի տեսնում վիրավորանքների հայտարարությունների համար: Եթե պաշտպանության կողմն, այնուամենայնիվ, նման բան տեսնում է, կարող է դիմել համապատասխան մարմիններին:

Ինչ վերաբերում է Միհրան Պողոսյանին, դատավորը դիմեց Յուրի Խաչատուրովին հարցով՝ կարո՞ղ է նա նիստին այլ փաստաբանի հրավիրել: Բացասական պատասխան ստանալով՝ դատավորը հիշեցրեց փաստաբանի բացակայությամբ նիստն անցկացնելու անհնարինության մասին եւ Խաչատուրովին տեղեկացրեց, որ փաստաբանի երեք հաջորդական բացակայություններից հետո դատարանը կարող է առաջարկել փաստաբանին փոխել, իսկ մերժելու դեպքում ինքը կնշանակի:

Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը բողոք հայտնեց, հայտարարեց, որ սա փաստաբանի կողմից ցուցադրական քայլ է, եւ մեղադրանքի կողմը համաձայն չէ նման վարքագծին, որից հետո միջնորդեց դատական պատժամիջոց կիրառելու մասին:

Դատավորը նշեց, որ պատժամիջոցի հարցը կքննարկի փաստաբանի ներկայությամբ, եւ նորից ասաց, որ երրորդ բացակայության դեպքում կկիրառի օրենքի կետերը։

Փաստաբան Հայկ Ալումյանը նկատեց, որ ամեն մեկը պետք է իրեն դնի նրանց տեղը, ում հասցեագրված է վիրավորանքը. «Օրենքով ո՛չ դատարանը, ո՛չ դատախազը չեն կարող ավելի պաշտպանված լինել, քան փաստաբանները։ Եթե դուք դա որպես սպառնալիք չեք գնահատում, ապա լիովին կարող եք նման արտահայտություն թույլ տալ ձեր հասցեին։ Ես սա ընդունում եմ ի գիտություն, որ դուք նման արտահայտությունները չեք գնահատում որպես սպառնալիք եւ վիրավորանք»։

Փաստաբան Կարեն Մեժլումյանը նշեց, որ դատավորը լրիվ չի հրապարակել Միհրան Պողոսյանի հայտարարությունը՝ բաց թողնելով կոնկրետ պատճառի նկարագրությունը։ Ստացվեց այնպես, որ մի ինչ-որ ժամանակ դատավորը եւ փաստաբանը խոսում էին միաժամանակ, հետո դատավորը դադարեցրեց բանավեճը՝ հայտարարելով, որ փաստաբանը կարող էր գալ եւ ինքը կարդալ իր հայտարարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ