News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Դատարանի անվրդով վերաբերմունքն այն փաստի նկատմամբ, որ դատարանի դահլիճում կարող են սպառնալիքներ հնչել, հիասթափեցնող է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ այսօրվա նիստը չի կայացել Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով: Փաստաբանը տեղեկացրել է դատարանին, որ չի մասնակցի, քանի որ դատարանն ի վիճակի չէ ապահովելու կողմերի մրցակցությունն ու թույլ է տալիս, որ վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեն: Նախորդ նիստի ժամանակ տուժած կողմի ներկայացուցիչը նման հայտարարություն արեց. «Մարտի 1-ի մասին հարգանքով արտահայտվեք, այլապես ինքներդ կհայտնվեք…»: Արտահայտության երկրորդ մասը չհաջողվեց լսել: Պաշտպանող կողմը դա ընդունեց որպես սպառնալիք:

«Քանի որ դատարանը ցույց չտվեց, որ այսուհետ անհնար են նման միջադեպերը դատարանի դահլիճում, մենք կմտածենք մեր հետագա գործողությունների մասին։ Դատարանը պարտավոր է ապահովել դատավարության բնական ընթացքը։ Վերջին իրադարձությունները չի կարելի համարել բնական ընթացք։ Դատարանն իր դերում չէ։ Մենք հույս ունենք, որ դատարանը կանի ամեն ինչ, որպեսզի նման բան չկրկնվի։ Հակառակ դեպքում կմտածենք ինչպես վարվել, որպեսզի գալով նիստի՝ մտածենք գործի, այլ ոչ թե այն մասին, թե ով ինչ կարող է ասել։ Մեզ ճնշում է սպառնալիքների փաստը։ Մենք սպառնալիքներից չենք վախենում։ Բայց այն փաստը, որ դատարանի դահլիճում կհնչեն սպառնալիքներ եւ դատարանը դրան անվրդով կվերաբերվի, մեզ ընկճում է»,- ընդգծեց Հայկ Ալումյանը։

Իրավիճակը վրդովեցնող է այն հանգամանքով, որ դատավոր Աննա Դանիբեկյանը ոչ մի վիրավորական կամ սպառնալից բան տուժածի բառերում չգտավ, բայց հենց նրա տված հայտարարության հետեւանքով երկու երիտասարդ որոշ ժամանակ ճաղերի հետեւում հայտնվեցին պարզապես այն պատճառով, որ հետաքրքրվեցին փողոցում, թե արդյոք նա իրեն դասում է «վնգստացող դատավորների» շարքին։ Արտահայտությունը, հիշեցնենք, պատկանում է վարչապետին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ