Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան երեքշաբթի Եվրամիությանը կտեղեկացնեն այն մասին, որ գործարկում են վեճերի կարգավորման մեխանիզմ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացման շրջանակում։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով եվրոպական երկու դիվանագիտական աղբյուրի։
Նրանց տեղեկատվությամբ՝ այս որոշումն ընդունվել է ԳՀՀԾ-ն պահպանելու նպատակով՝ Իրանի հետ քննարկման ճանապարհով։ Զրուցակիցները նշել են, որ մեխանիզմի գործարկման նպատակը Թեհրանի հանդեպ ՄԱԿ պատժամիջոցների վերականգնումը չէ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։