News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Մարտի 1-ի» գործով նախորդ դատական նիստին պաշտպանական կողմի հասցեին հնչեցվել է սպառնալիք, որի վերաբերյալ երբ ժամանակը կգա, պաշտպանական կողմը կխոսի։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը։

«Փաստաբանների կողմից, միանշանակ, ընկալվել է որպես սպառնալիք։ Դա հնչել է որպես սպառնալիք, որովհետեւ այսպիսի մոտավորապես խոսքեր էր, որ դուք կլինեք մեր օրին։ Ինչ քայլեր որ կձեռնարկենք, կմշակենք, կներկայացնենք դատարանին»,- ասաց պաշտպանը։

Հարցին՝ արդյոք պաշտպանները որեւէ քայլ ձեռնարկե՞լ են այս ուղղությամբ, Ռուբեն Սահակյանն ասաց. «Իսկ ինչո՞ւ պետք է ասեմ ձեզ։ Երբ կգա ժամանակը, կիմանաք»։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Պաշտպանության նախկին նախարար, «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ Սեյրան Օհանյանի պաշտպանի ելույթում հնչած «Մարտի 1-ի ինչ-որ իրադարձություններ» արտահայտությունն առաջացրել էր տուժող կողմի վրդովմունքը։ Տուժող կողմի իրավահաջորդներից մեկն էլ, մասնավորապես, ասել էր․ «Թող հարգեն մարտի 1-ը եւ չփորձեն ինչ-որ այլ երեւույթներ պատկերացնել, թե չէ կհայտնվեն մեր օրին»։ Պաշտպանական կողմն արձանագրել էր, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։

Նշենք, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, «Մարտի 1-ի» գործով ամբաստանյալ Միհրան Պողոսյանը չէր ներկայացել այսօրվա նիստին՝ նախապես տեղեկացնելով այդ մասին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Իր դիմումի մեջ նա նշել էր, որ դատարանն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները, ինչպես նաեւ խտրական վերաբերմունք է դրսեւորում դատավարության մասնակիցների նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ