News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդիպել եմ, մանրամասն քննարկել ենք  Եղվարդ համայնքի ծննդատան հարցը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Ժամը 3-ին այցելելու եմ բուժկենտրոն, հետագա լուծման տանող ճանապարհները ներկայացնելու եմ մեր քաղաքացիներին։ Քաղաքացիների համար մտահոգվելու որևէ առիթ չկա, մենք արդյունավետ լուծում ենք գտնելու։ Միջանկյալ շրջանի համար արդեն լուծում կա, բայց հարցը խորքային է պետք է լուծել, խորքային լուծման համար ժամանակ է պետք»։

Իսկ հարցին՝ ի՞նչ է որոշվել՝ փակվելու է Եղվարդի ծննդատունը, մարզպետը խոստացավ բուժկենտրոն այցից հետո պարզաբանել։ 

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։ Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի, և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները փակվելու են։ Քաղաքացիները դժգոհում են այս որոշման դեմ։

Տպել
Ամենաշատ