News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 25
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Եթե վաղը լինեմ վարչապետ, ԱՎԿ պետն առնվազն կձերբակալվի եւ կնստի։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդման ժամանակ ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ գործազրկության նվազման մասին լուրը կեղծիք է։

«Աշխատատեղերն իրենք կեղծել են, ավտոներկրողներին հաշվել են աշխատատեղ եւ 50–60 հազարով արհեստականորեն պակասեցրել են գործազուրկների թիվը։ Գործազրկությունը 17.5–18 տոկոսից իջել է 13 տոկոս։ Դա «մուխլյոժկա» է, որի համար, եթե ես վաղը լինեմ վարչապետ, իհարկե, ԱՎԿ պետն առնվազն կձերբակալվի եւ կնստի»,– ասել է Բագրատյանը։

Նրա խոսքով՝ նաեւ անթույլատրելի էր վարչապետի գաղտնի հրամանով նախարարներին պարգեւավճարներ տալը. «Փաշինյանը գաղտնի հրամանով, սահմանադրությունը խախտելով, հրաման տվեց 800–900 հազար դրամ աշխատավարձը սարքել 1 միլիոն 500 հազար դրամ, ինչո՞ւ գաղտնի հրամանով, ինչո՞ւ ապօրինի։ Կառավարման ոլորտում մտցվում են վատ միտումներ»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Վարձու աշխատող ուսանողների ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկով
Ոգեւորեցնող փոփոխություն՝ «պիլոտային» ռեժիմով...
Աճեմօղլուն կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել մրցակիցներին հետապնդելու միջոցի. «Այդ վտանգը ՀՀ-ում կա»
Հայաստանը թավշյա հեղափոխությունից եւ նոր խորհրդարանի ձեւավորումից հետո ցուցադրել է խոստումնալից առաջընթաց հակակոռուպցիոն բարեփոխումների ասպարեզում...
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողեց անփոփոխ՝ 5.5 տոկոս
Պայմանավորված արտաքին հատվածում տնտեսական անորոշությունների նվազմամբ եւ առանձին հումքային եւ պարենային ապրանքների առաջարկի գործոններով, միջազգային շուկաներում արձանագրվել է գների որոշակի աճ...
«Որքան գիտեմ՝ Ռուբեն Հայրապետյանն ու Սերժ Սարգսյանն իրար հետ են գնացել աճուրդի տեղը». Խաչատուր Սուքիասյան
Ես ընդհանրապես չեմ մեկնաբանում ինչ-որ անհասկանալի մարդկանց անհասկանալի արտահայտությունները...
Երրորդ եռամսյակի համեմատ անշարժ գույքի գործարքների թիվը 2019-ի վերջին եռամսյակում աճել է 15.5 %-ով
Երեւան քաղաքում 2019 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...