News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 22
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիսթոֆեր Սմիթին։ Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Առաջին աշխատանքային հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի։

Նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը Սմիթին ներկայացրել է Հայաստանի բնապահպանական քաղաքականության 2020 թվականի հիմնական ուղղությունները՝ մասնավորապես անդրադառնալով անտառվերականգնման և անտառպահպանության գործընթացներին, պոլիէթիլենային տոպրակների դեմ պայքարին միտված լայնածավալ աշխատանքներին և մի շարք այլ օրակարգային հարցերին։

Իրինա Ղափլանյանը բարձր է գնահատել նախարարության և ԱՄՆ դեսպանատան կողմից համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը՝ կարևորելով փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Փոխդեսպան Սմիթն իր խոսքում մասնավորապես նշել է․

«Մենք կարևորում ենք բնության պահպանության և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ գործակցության հնարավորությունները։ Ջրային ռեսուրսների, անտառների, վայրի կենդանիների ու բույսերի անօրինական առևտրի ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը Հայաստանի շրջակա միջավայրի ու հարուստ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ջանքերից սոսկ մի քանիսն են, որոնք նաև խթանում են տնտեսական աճն ու նպաստում բարեկեցությանը»։

Նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն ու փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ գործակցությունն ու նոր մակարդակի բարձրացնել ոլորտային համագործակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ աճել է. Ամերիկայի Հայկական Համագումար
Կարող եմ ասել՝ երբեք այսքան լավատեսորեն չեմ դիտարկել Հայաստանի ապագան...
Ռուստամ Բադասյանը Դեբորա Գրիզերի հետ քննարկել է հակակոռուպցիոն պայքարում համագործակցության հարցը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը...
Արմեն Սարգսյանը ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ քննարկել է սահմանադրական հանրաքվեի հարցը
ՀՀ նախագահը հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ
Բադասյանն ու Դեբորա Գրիզերը քննարկել են հակակոռուպցիոն պայքարում համագործակցության ուղղությունները
Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար եւ կարեւորել ռազմավարական բարեփոխումների իրականացման...
ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն...
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին
Դեսպան Թրեյսին ասել է, որ իրենք կարևորում են ՀՀ կառավարության հետ սերտորեն․․․
Ֆոտոռեպորտաժներ