News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի կառավարությունը քննարկում է Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրին վտարելու հնարավորությունը՝ Թեհրանում բողոքի ցույցերին նրա մասնակցությունից հետո, հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Գոլյամհոսեյն Էսմաիլիին: 

«Միջազգային իրավունքում այդպիսի մարդիկ անցանկալի անձ են համարվում, եւ մեր ժողովուրդը սպասում է, որ նա երկրից կվտարվի, դա է պահանջում նաեւ միջազգային հանրությունը»,- հայտարարել է Էսմաիլին՝ հայտնելով, որ իրանը դրա համար օրինական հիմքեր ունի:

«Այս գործում, անշուշտ, պատասխանատուն Իրանի ԱԳ նախարարությունն է եւ կառավարությունը՝ որպես ընդունող երկիր»,- նշել է նա՝ հավելելով, որ ամեն ինչ տեղի է ունենալու 1961 թվականի ապրիլի 18-ի դիվանագիտական հարաբերությունների Վիեննայի կոնվենցիայի  (WÜD) 9-րդ հոդվածի համաձայն:

Իրանական Tasnim գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իրանում Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրին կարճ ժամանակով ձերբակալել էին, բայց ավելի ուշ դիվանագիտին բաց էին թողել: Իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ դեսպանն իբր մասնակցել է Թեհրանում շաբաթօրյա բողոքի ցույցերին եւ «զբաղվել կազմակերպմամբ, սադրանքով, ինչպես նաեւ ղեկավարել է որոշ արմատական գործողություններ»: Խոսքը Իրանի մայրաքաղաքում Ամիր Քաբիրի անվան համալսարանի շենքի մոտ օդանավի աղետի պատճառով տեղի ունեցած հարյուրավոր ուսանողների բողոքի ցույցի մասին է, որոնք շաբաթ հավաքվել էին հարգանքի տուրք մատուցելու ուկրաինական օդանավի աղետի ժամանակ զոհվածների հիշատակին:

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Թեհրանից Կիեւ չվերթ կատարող օդանավը աղետի էր ենթարկվել չորեքշաբթի վաղ առավոտյան Թեհրանի օդանավակայանից թռչելուց կարճ ժամանակ անց: Զոհվել էր օդանավում եղած 176 մարդ՝ Իրանից, Ուկրաինայից, Կանադայից, Գերմանիայից, Շվեդիայից եւ Աֆղանստանից 167 ուղեւորները ու անձնակազմի 9 անդամները:

Իրանցի զինվորականները շաբաթ հայտարարել էին, որ ուկրաինական Boeing-ը պատահաբար է խոցվել, մեղավորը մարդկային գործոնն է. օդանավը թռչել է Իրանի ռազմական օբյեկտի կողքից եւ ընդունվել է որպես «թշնամու թիրախ»՝ թեւավոր հրթիռ: Ընդ որում՝ Իրանում նշել են, որ ԱՄՆ-ի կողմից հարձակում էին սպասում, ինչի հետ կապված երկրի ՀՕՊ համակարգերը ամբողջական մարտական պատրաստականության վիճակում էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ԱՄՆ 51 քաղաքացու նկատմամբ
«Պատժամիջոցների ցանկում նշված անձինք մասնակցել են Սուլեյմանիի դեմ ահաբեկչական գործողության հետ կապված որոշումների կայացմանը, պլանավորմանը, կազմակերպմանը, ֆինանսավորմանը, աջակցությանը, ինչպես նաեւ ղեկավարմանը կամ իրականացմանը...
Իրանն ԱՄՆ 20 քաղաքացու ներառել է մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների ցուցակում
Ղարիբ Աբադիի խոսքով՝ «այս ցանկում ընդգրկված են ավելի քան 20 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք»․․․
ԶԼՄ. Իրանը կկազմի իր պատժամիջոցային ցուցակը ԱՄՆ ընկերությունների եւ քաղաքացիների համար
Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների քաղաքականությունը եւ Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելը ձախողված է»․․․
ԱՄՆ-ը վաճառել է Իրանից առգրաված 26,7 մլն դոլարի նավթը
Իրանական նավթն առգրավվել էր ամերիկյան նավատորմի կողմից Արաբական ծովում...
Բենի Հանցը կարծում է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում
«Մենք պետք է պատրաստ լինենք Իսրայել պետությանը պաշտպանելու յուրաքանչյուր հնարավորության։ Մենք հնարավորություններ ենք զարգացնում, եւ պետք է շարունակենք ամրապնդել դրանք»,-ասել է Հանցը․․․
ԱՄՆ-ն Իրանին ծովում դեէսկալացման կոչ է արել
«ԻՊԿ-ի ոչ անվտանգ եւ ոչ պրոֆեսիոնալ գործունեությունը ծովում նորություն չէ...
Ամենաշատ