News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում հանդիպել են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք Պաշտպանական գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային հարցեր: Քննարկել ենք նաև Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր: Դավիթ Տոնոյանը պատասխանեց խմբակցության պատգամավորների հարցերին»,-Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ մինչ այդ օրերս ԼՀԿ-ն հանդիպել է ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ