News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն է ընտրվել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, Մարիաննա Մխիթարյանը: Ընտրությունն անցկացվել է 2019թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում: Այդ մասին այսօր թատրոնի կոլեկտիվի հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը։

Նշենք, որ Մ. Մխիթարյանը վեց ամիս եղել է Կ․Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

Մարիաննա Արտյոմի Մխիթարյանը 1986-1992թթ. սովորել է Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտում (Ալեքսանդր Գրիգորյանի արվեստանոց): Ուսանողական տարիներին աշխատել է Հանրային հեռուստատեսությունում՝ որպես ռեժիսորի օգնական, Երեւանի Էքսպերիմենտալ  թատրոնում՝ որպես ռեժիսոր եւ դերասանուհի:

1992թ.-ից  մինչ օրս աշխատում է Երեւանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի:

Խաղացել է ավելի քան 40 դեր:

1996-1998թթ. դասավանդել է Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում՝ դերասանի վարպետություն առարկան:

2008-2016թթ. աշխատել է Հայաստանի Թատերական գործիչների միությունում՝ որպես քարտուղարը:

2008թ.-ից  «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրենն է:

2006թ.-ին արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» անվանակարգում (Ռոզալիա` Շիրվանզադեի «Պատվի համար»):

2016թ.-ին արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալին:

2017թ.-ին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին:

2019թ. հուլիսից եղել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժ/պ։

2020թ. հունվարից Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ